Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ամուսնալուծությունը կանխելու լավագույն միջոցը հոգեբանին դիմելն է` մինչ ամուսնությունը. հոգեբան

Ամուսնալուծությունը կանխելու լավագույն միջոցը հոգեբանին դիմելն է` մինչ ամուսնությունը. հոգեբան

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ժողովրդագրության և մարդահամարի բաժնի հրապարակած տվյալների`2011թ. հունվար-մարտ ամիսներին ամուսնալուծությունների թիվը հասել է 776-ի, ինչը 9,4 %-ով բարձր է 2010թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:

Ի՞նչն է դրդում հայ զույգին ամուսնալուծության, ի՞նչ հաճախականությամբ և պատճառաբանություններով են նրանք դիմում հոգեբանին. այս և այլ թեմաների շուրջ Tert.am-ի թղթակիցը զրուցել է «Այգ» հոգեբանական կենտրոնի մասնագետ Մարիա Թևոսյանի հետ:

- Համեմատած նախորդ տարիների հետ, ի˚նչ հաճախականությամբ են զույգերը ամուսնալուծությունը կանխելու նպատակով դիմում կենտրոնին:

- Կարող եմ փաստել, որ վերջին երկու տարիների ընթացքում զգալիորեն աճել է ամուսնալուծության շեմին կանգնած զույգերի այցելությունների քանակը կենտրոն: Ընդ որում, եթե նախկինում ամուսիններից միայն մեկն էր դիմում մասնագետի օգնությանը, ապա այժմ նրանք փորձում են միասին լուծել առկա խնդիրը: Սա առաջընթաց է `հայ ընտանիքի կայացման ճանապարհին:

- Տարիքային ո՞ր խմբին են պատկանում այս հարցով հոգեբանին դիմող զույգերը:

- Այս առումով ևս որոշակի առաջընթաց ունենք.եթե նախկինում հոգեբանի աջակցությանը դիմում էին հիմնականում երիտասարդ զույգերը, ապա այսօր դիմորդների թվում են նաև միջին տարիքի և նույնիսկ տարեց զույգեր:

- «Ամուսնական ճգնաժամի» ո՞ր փուլում են զույգերը հիմնականում դիմում հոգեբանին:

- Նախկինում ամուսինները հոգեբանին դիմում էին հիմնականում ՙճգնաժամի՚ուշ փուլում. իսկ ահա այսօր, մասնավորապես երիտասարդ զույգերը հոգեբանի աջակցությանը հաճախ դիմում են մինչ ամուսնությունը.սա նպաստում է կազմվելիք ընտանիքի կայացմանը: Նկատելի է նաև միջին տարիքի և նույնիսկ տարեց զույգերի` ամուսնության ուշ փուլում հոգեբանին դիմելու տենդենցը:

- Ո՞րն է այսօր հայ ամուսինների բաժանության հիմնական պատճառը:

- Երիտասարդ զույգերից մինչև տարեցների` հոգեբանին դիմելու հիմնական պատճառը դավաճանված լինելու հանգամանքն է: Ընդ որում, եթե նախկինում դավաճանվածի դերում հանդես եկողը հիմնականում կինն էր, ապա այսօր` նաև տղամարդն է:Բաժանության պատճառ կարող է լինել նաև ամուսնու կողմից կիրառած բռնությունը,վերջինիս` հարբեցող լինելու հանգամանքը, ֆինանսական խնդիրները, սակայն մեկ պատճառը բաժանության համար բավական չէ. պետք է առկա լինեն մի քանիսը.օրինակ` միաժամանակ թե՛ սոցիալական, թե՛ հոգեբանական բնույթի:

- Այսօր հոգեբանի աջակցությանը դիմու՞մ են զույգեր մարզերից:

- Այո՛, այս պահին կենտրոնն ունի վեց հաճախորդ Հայաստանի տարբեր մարզերից: Մոտ հինգ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի շատ մարզերում, մանավանդ` գյուղերում առկա կարծրատիպը` ընտանեկան խնդիրը տան պատերի ներսում պահելը, կարող է կոտրվել, այնինչ այսօր նկատելի է նաև այս արդյունքը: Մարզի բնակիչները հոգեբանի հետ հաճախ կապ են հաստատում skype-ի միջոցով, քանի որ երբեմն դժվար է լինում կենտրոն այցելելու համար մարզից երկար ճանապարհ անցնել:Այսօր հոգեբանները աշխատում են նաև արտասահմանում ապրող մեր հայրենակիցների հետ: Ունենք հաճախորդներ Ռուսաստանից, Գերմանիայից և այլ երկրներից:

Մարզում ապրող զույգերի բաժանության հիմնական պատճառը ամուսինների հաճախակի այցերն են արտագնա աշխատանքների:Զույգերի` երկար ժամանակ միմյանցից հեռու ապրելու հետևանքով առաջ են գալիս մի շարք հոգեբանական խնդիրներ:

- Ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնանալ պատրաստվող զույգերին:

- Ցանկալի է, որ ամուսնանալ պատրաստվող զույգերը մինչ որոշիչ քայլին դիմելը հանդիպեն հոգեբանի հետ, քննարկեն ամուսնական կյանքի մանրամասներ, ինտիմ հարցեր: Սա արդյունավետ մեթոդ է` հետագայում ծագող խնդիրները կանխելու գործում:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2011թ.-ի հունվար-մարտ ամիսներին գրանցված ամուսնությունների թիվը հասել է 4604-ի, ինչը 3,9 %-ով ավելին է է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մ.Թևոսյանի հավաստմամբ`դրանց թիվը կարող է ավելանալ նաև այն դեպքում, երբ թե՛ ամուսնանալ պատրաստվող, թե ՛արդեն ամուսնացած զույգերը հաճախակի դիմեն հոգեբանի օգնությանը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ