Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Բժիշկ-հոգեբանը խորհուրդ է տալիս ամուսնանալ երկրորդ անգամ

Բժիշկ-հոգեբանը խորհուրդ է տալիս ամուսնանալ երկրորդ անգամ

Բժիշկ-հոգեբան Մայքլ Մանտելը պնդում է. երկրորդ ամուսնությունը հաճախ ավելի հաջողակ է լինում, քան առաջինը, և այն ունի իր հիմնավոր պատճառները: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:

Առաջին անգամ մարդիկ ամուսնանում են, երբ սիրահարված են, բայց ունեն բազմաթիվ լուրջ խնդիրներ, ինչպես, օրինակ, ֆինանսական:
Մինչդեռ երկրորդ ամուսնությանը մարդիկ ավելի գիտակցաբար են մոտենում: Նրանք ավելի հասուն են, գիտեն` ինչ են ուզում, ինչ դժվարությունների կարող են հանդիպել, դեռ ավելին` նրանք ավելի երկար են շփվում, ճանաչում են միմյանց, և սերը նրանց այլևս չի կուրացնում:

Ռոմանտիկ պատկերացումները դառնում են իրատեսական: Բժշկի հավաստմամբ` երկրորդ ամուսնությունից առաջ նախընտրելի է նախնական համաձայնության գալ կենցաղային և այլ հարցերի շուրջ: Այս դեպքում ամուսնությունն ավելի երկար կտևի:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

01.08.2013

Հարգելի Ռազմիկ Էվոյան, ոչ մի խորհուրդ պարտադրող չէ, այն կարող է մեկի համար տրամաբանական լինել, մյուսի համար անընդունելի։ Յուրաքանչյուր դեպք յուրովի լուծում է պահանջում։ Այս պարագայում խոսքը կարող է վերաբերվել, օրինակ, կանանց, ում անձնական կյանքը մեկ անգամ չկայանալու դեպքում խաչ չքաշեն իրենց նորից ամուր ընտանիքի ստեղծման ու կայացման երազանքի իրականացմանը։

Ռազմիկ Էվոյան

29.07.2013

Էդ ՛բժիշկ-հոգեբանին հոգեբուժ է պետք, որ իր անբնական մտքերը մեր վզին չփաթաթի... Էդ ՛միստեր ֆոքս՛երն են մեր ամուր ավանդական ընտանիքները պլանավորված ուզում քանդած պահեն... Իսկ դուք՝ Մեդ-պրակտիկ, հոգեկան առողջության խորագրի տակ մատուցում եք սին ու դատարկ մտքեր, ջուր լցնում մեր իրական թշնամու ջրաղացին...

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ