Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ծիծաղաթերապիա՝ շաքարախտի, ուռուցքների ու սրտի հիվանդությունների դեմ

Ծիծաղաթերապիա՝ շաքարախտի, ուռուցքների ու սրտի հիվանդությունների դեմ

Լոմա Լինդ hամալսարանի (ԱՄՆ) գիտնականների կարծիքով` ծիծաղը նույնքան դրական է ազդում մարդու օգանիզմի վրա, որքան բացօթյա վազքը։ Ծիծաղը սթրեսից ազատվելու, իմունային համակարգն ուժեղացնելու արդյունավետ միջոց է։

 

Այս բացահայտումն արվել է գիտափորձի արդյունքում։ Տասնչորս կամավորներ 20 րոպե դիտել են կոմեդիաներ, որից հետո հանձնել են անալիզներ։ Պարզվել է, որ կամավորների մոտ կտրուկ իջել է սթրեսի հորմոնների խտությունը, ավելացել է իմունային Տ-բջիջների քանակությունը, իջել է արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը։

 

Գիտնականների կարծիքով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ ծիծաղը կարելի է օգտագործել որպես ուռուցքների, սրտի և շաքարախտի հիվանդությունների ռիսկի նվազեցման միջոց։ Թերապիայի այս մեթոդը հատկապես օգտակար կլինի տարեց մարդկանց համար, քանի որ նրանց համար առավել դժվար է մարզվել։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ