ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Մաքրությունը ոչ միշտ է պայքար հիվանդությունների դեմ. news.am
Եվս մեկ առասպել կարող է վերջնականապես պսակազերծվել՝ ԱՄՆ-ում հետազոտողներն ապացույցներ են գտել, որ կեղտոտ շրջակա միջավայրը, չնայած տարածված տեսակետին, այնքան վնասակար չէ, որքան մենք ենք պատկերացնում: Ավելին, այն առողջության համար պաշտպանական գործոնի դեր է կատարում:
Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Մասաչուսեթսի ինստիտուտի ու Հարվարդի համալսարանի մասնագետները, հաստատել է, այսպես կոչված, «հիգիենիկ տեսությունը», որի համաձայն շրջակա միջավայրում միկրոբների հետ անբավարար շփումը դառնում է ալերգիկ ու աուտոիմունային հիվանդությունների նկատմամբ հակման պատճառ:
Ըստ հետազոտության հեղինակների, չափազանց մաքուր շրջակա միջավայրը, մանավանդ կյանքի առաջին տարիներին, օրգանիզմի միկրոֆլորան դարձնում է ոչ բավարար չափով բազմազան, ինչն էլ հենց խախտում է իմունիտետի աշխատանքը:
Հետազոտության շրջանակում գիտնականները համեմատել են կենցաղային տարբեր պայմաններում ապրող մինչեւ երեք տարեկան 222 երեխաների աղիների միկրոֆլորայի կազմը: Այդ երեխաները, մասնավորապես, Էստոնիայի ու Ֆինլանդիայի սահմանամերձ ռուսական գյուղերից էին ու այդ երկու երկրների քաղաքատիպ ավաններից:
Մասնագետները պատմել են, որ ռուսական գյուղերի երեխաները տարբերվում էին ամուր առողջությամբ՝ չնայած նրանց շրջակա միջավայրը նվազ մաքուր էր:
«Ֆինլանդիայում ու Էստոնիայում 1-ին տեսակի շաքարախտի նման աուտոիմունային հիվանդությամբ երեխաների հիվանդացության մակարդակը շատ բարձր է, իսկ ռուսական գյուղական տեղանքում՝ համեմատաբար ցածր: Մենք պարզել ենք, որ ռուս ու ֆին երեխաների միկրոֆլորան զգալիորեն տարբերվում է»,- պատմել են աշխատության հեղինակները Cell ամսագրի էջերում:
Նրանք հայտնաբերել են, որ ռուս երեխաների օրգանիզմում գերակշռում էին E. coli մանրէները (աղիքային ցուպիկ), որոնք իմունային համակարգի հզոր բնածին ակտիվատոր են: Կյանքի առաջին տարիներին միկրոֆլորայում նման մանրէների առկայությունը նշանակում է, որ իմունիտետն ամուր կլինի:
«Այն երեխաները, ովքեր ապրում են ռուսական գյուղական տեղանքում, որտեղ շատ են անասնապահական ֆերմաները, ի ծնե ենթարկվում են բազմաթիվ մանրէների ազդեցության: Ֆին երեխաներն իրենց կյանքի առաջին տարիներն անցկացնում են բոլորովին այլ պայմաններում ՝ քարե տներում, ուլտրամաքուր շրջակա միջավայրում, որտեղ նման մանրէներ պարզապես չկան: Դրա հետեւանքով օտարածին մանրէներն ու վիրուսները ճնշելու փոխարեն իմունիտետը սկսում է ագրեսիա դրսեւորել օրգանիզմի սեփական հյուսվածքների նկատմամբ կամ ոչ ադեքվատ արձագանքել զանազան նյութերի, ինչով էլ հենց պայմանավորվում է հիվանդացության բարձր մակարդակը»,- ասել է հետազոտության հեղինակ Ռամնիկ Քսավյեն:
03.05.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ