Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Արծաթ պարունակող գուլպաները կօգնեն վերացնել ոտքերի հոտը.

Արծաթ պարունակող գուլպաները կօգնեն վերացնել ոտքերի հոտը.

Ամերիկյան ընկերությունը հետաքրքիր գուլպաներ է ստեղծել, որի հյուսվածքները չեն ներծծում քրտինքն ու օգնում են վերացնել ոտքերի տհաճ հոտը: Y Athletics ընկերության գուլպաները ստեղծված են ավստրալիական մերինոս տեսակի գառների բրդից, դրանք կարելի է լվանալ լվացքի մեքենայով: Գուլպաների հյուսվածքում կա մաքուր արծաթ, որը չեզոքացնում է հոտը: Արծաթը թույլ չի տալիս, որ մարդու քրտինքը ներծծվի հյուսվածքի մեջ, ինչն էլ հենց օգնումէ կանխել ոտքերի տհաճ հոտը: Գուլպաներում նաեւ նախատեսված են օդափոխանակության հատուկ անցքեր, որոնք թույլ են տալիս, որ ոտքերը շնչեն ու սունկ չառաջանա:

Այդ գուլպաներն արդեն հասցրել է փորձարկել Նիդեռլանդների բնակիչներից մեկը, ով Նյու Յորքից Լոս Անջելես հեծանիվով բարեգործական ուղեւորություն էր կազմակերպել: Նա երկու շաբաթվա ընթացքում գրեթե հազար հինգ հարյուր կմ էր հաղթահարել, ու այդ ճամփորդության վերջում նրա ոտքերից բացարձակապես հոտ չէր գալիս: Այդ փորձից հետո գուլպաներ ստեղծող ընկերությունը հասկացել է, որ անհրաժեշտ է դրանք առաջարկել շուկային:

Ապրանքը ներկայացվել է Kickstarter քրաուդֆանդինգային հարթակում ու արդեն ստացել է 30 000 դոլար, ընդ որում ընդամենը 12 ժամում:

Y Athletics ընկերությունը հոտեր չներծծող մեկ այլ հագուստ էլ էր առաջարկել, բայց հենց գուլպաներն են ամենամեծ հաջողությունը վայելել Kickstarter–ում: Գալիք տարվա մայիսից դրանք հնարավոր կլինի գնել համացանցում՝ զույգը 25 դոլարով: Բայց եթե վաճառքը հաջող լինի՝ ապա գուլպաներով կհետաքրքրվեն նաեւ առեւտրի ցանցերը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. silvery.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ