Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Մատուտակի արմատը վերացնում է բերանի տհաճ հոտն ու ատամնափառը. tert.am

Մատուտակի արմատը վերացնում է բերանի տհաճ հոտն ու ատամնափառը. tert.am

Բերանի խոռոչի ու ատամների մաքրությանը հետևելն առողջության պահպանման հիմնական գրավականներից է, որը, սակայն, շատ մարդիկ հաճախ անտեսում են:

Քանի որ գովազդվող տարատեսակ քիմիական նյութերով հագեցած ատամի մածուկներից շատերը չեն ապահովում խոստացված ձյունաճերմակ արդյունքը, հարկավոր է «օգնության» կանչել բնությանը:

Ինչպես նշում է healthyfoodteam.com կայքը, մատուտակի (солодка) արմատն իր մեջ պարունակում է տրանս-խալկոն կոչվող բնական բաղադրիչը, որը վերացնում է ատամնափառ առաջացնող բակտերիան:

Այն նաև կործանարար ազդեցություն է ունենում թթվանյութ արտադրող բակտերիաների նկատմամբ, որոնք դառնում են տհաճ հոտի, ատամների թուլացման, դեղնելու և ընկնելու պատճառ:

Ատամների առողջությունը պահպանելու համար հարկավոր է ծամել մատուտակի լվացած արմատները, որոնք բավականին հաճելի համ ունեն: Դրանցում եղած տրանս-խալկոնն արգելափակում է վնասակար բակտերիաների բազմացումը։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.wday.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ