Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Մազերի բուսական լոսյոն մազաթափության և ճաղատության դեմ

Մազերի բուսական լոսյոն մազաթափության և ճաղատության դեմ

Այսօր հաճախ են հանդիպում նոսր մազերով կամ պարզապես ճաղատ մարդիկ: Տղամարդկանց 65%-ը տառապում է մազաթափությամբ, այն չի խնայում նաև կանանց հատկապես 40 տարեկանից հետո:
Յուրաքանչյուր մազի կյանքի և աճի տևողությունը կազմում է 4 -5 տարի, որի ընթացքում այն անցնում է երեք փու
լ


• Անագեն (աճի) փուլ`ակտիվ և կանոնավոր աճի շրջան, մոտավորապես 4 տարի:
• Կատագեն (անցումային) փուլ` 10 օր:
• Տելոգեն (հանգստի) փուլ` տևողությունը 3 ամիս, որի ավարտին մազը ընկնում է:

 

Այս 3 փուլերը կրկնվում են կյանքի ընթացքում մոտավորապես 20 անգամ, հետևաբար նորմալ է համարվում կանոնավոր մազաթափությունը:


Սակայն բազմաթիվ ազդակներ կարող են այս կամ այն կերպ ազդել վերոհիշյալ փուլերի վրա և հանգեցնել չափից ավել մազերի կորուստի: Օրինակ` հորմոնալ կամ սննդային դիսբալանսը, գերլարվածությունը, սթրեսը, վատ սովորույթները (ալկոհոլի չարաշահումը և ծխելը) ֆիզիոլոգիական խնդիրները, գլխամաշկի չորությունը և այլն:


Մազերը և դեմքը հանդիսանում են մարդու հեղինակության`իմիջի անբաժան մասնիկը: Տարածված միջոցների օգտագործումը հիմնովին չի լուծում երիտասարդացման և գեղեցկության պահպանման խնդիրը, քանի որ փորձում ենք ազատվել ախտանշաններից այլ ոչ` հիվանդության պատճառներից:


Բնականում մարդը կորցնում է օրական մոտ 60-ից 100 մազ: Եթե գլխի մազերը դառնում են կոտրտվող և թույլ, եթե սանրվելուց հետո սանրի վրա հայտնվում է 50-ից ավել մազ, կամ եթե մազերի փունջը ձեռքով ձգելուց հետո ձեռքում մնում է 5-ից` ավել մազ, ուրեմն ժամանակն է գործել:


Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ մազաթափության դեմ`կեղծամ, մազերի իմպլանտացիա և այլն: Բոլոր այս մեթոդները լիարժեք չեն և չեն ապահովում խնդրի ադեկվատ լուծումը, կամ շատ ծախսատար են:


Լավագույն մեթոդը հյուծված և կոտրտվող մազերի առողջ ու փարթամ տեսքը վերականգնելու համար հանդիսանում է էթիոտրոպ (պատճառային) բուժումը, որի բաղկացուցիչ մասերից մեկը սննդարար տարրերի մաքսիմալ առկայության ապահովումն է մազարմատներում:


Բարեբախտաբար այժմ արդեն հայկական շուկայում առկա է «ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոնը` մազաթափության և ճաղատության դեմ: Լոսյոնը պատրաստված է հնագույն և եզակի բաղադրատոմսի հիման վրա, Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքի դեղաբույսերի` եղինջի, գիհու, գայլուկի, կռատուկի, օշինդրի և կատվալեզվի թուրմերից:
Շնորհիվ յուրահատուկ բաղադրության «ԳԱՌՆԻ» լոսյոնն օգտագործվում է տղամարդկանց և կանանց մազաթափության և ճաղատության ժամանակ:


• Ամրացնում է մազարմատները:
• Սնուցում է գլխամաշկը:
• Բարելավում է մազերի աճը:
• Նպաստում է մազի կոճղեզի (սոխուկի) նյութափոխականության ակտիվացմանը:
• Խթանում է մազերի կրկնակի աճը:
• Վերականգնում է մազերի կառուցվածքը և պաշտպանում կոտրտվելուց:
• Մազաթափությունը զգալիորեն նվազում է 3 -7 օրվա ընթացքում:
• Արդյունքները շոշափելի են օգտագործումից 10-15 օր հետո:
• Լոսյոնը կախվածություն չի առաջացնում:


Կիրառման եղանակը և օգտագործման տևողությունը: Չոր գլխամաշկը թրջել լոսյոնով, ցանկալի է երեկոյան: Օգտագործել օրը մեկ ամգամ 1-2 մլ չափաքանակով (1 մլ-ը համապատասխանում է 25 մլ շշիկի դեպքում 4 սեղմումի ), օգտագործումից հետո անմիջապես լվանալու անհրաժեշտություն չկա: Օգտագործել 4-8 շաբաթ: Անհրաժեշտության դեպքում կուրսը կրկնել 2 ամիս հետո: Լոսյոնի ազդեցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործման շրջանում մազերը լվանալ մանկական օճառով կամ ագրեսիվ նյութեր և վնասակար ներկանյութեր չպարունակող այլ միջոցներով:

 

«ԳԱՌՆԻ» մազերի բուսական լոսյոնը կարելի է ձեռք բերել`

 

Արմենֆարմ,

Ալֆա-Ֆարմ,

Նատալի Ֆարմ,

Ռիխտեր Լամբրոն,

ընկերությունների դեղատներից, ինչպես նաև`

ՍԱՍ Սուպերմարկետների ցանցից:

 

Սկզբնաղբյուր. armenpharm.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

04.01.2016

Հարգելի HAKOB, բարև Ձեզ: Լոսյոնը կարող եք ձեռք բերել դեղատներից:

HAKOB

30.12.2015

VORTEXIC KAROX ENQ GNEL լոսյոնը?

Հայկ

11.09.2013

Ես ինքս օգտագործել եմ այս լոսյոնը և կարող եմ ասել որ այդ դրական ազդեցություն թողեց, մեկ ամսվա մեջ լիովին դադարեց մազաթափությունը և հիմա արդեն նկատում եմ նոր մազերի աճ

Մեդ-Պրակտիկ

23.05.2013

Հարգելի Արփինե, մենք թողել ենք կոնտակտային տվյալներ, Դուքկարող եք զանգահարել,կամ գրել։Նրանք մասնագիացած են այս հարցում և կօգնեն Ձեզ։

«Արմենֆարմ» ՍՊԸ,  Գործունեության հասցե` ՀՀ, Արցախի 18, Էլ. փոստ`  [email protected], Հեռախոս` +37410 430182, +37410 433782, +37499 911234,  Skype: armenpharm

 

arpine med-praktik

22.05.2013

barev dzez dez mi harc tam shat em xndrum patasxaneq,axtabanakan mazataputyun@ knoch mot inchpes karox enq bujel? kam henc ayd losyon@ kogni ardyoq axtabanakan mazataputyan dem

Մեդ-Պրակտիկ

20.05.2013

Հարգելի Արփինե, բարև Ձեզ, կարող եք կապ հաստատել արտադրող ընկերության հետ.

«Արմենֆարմ»ՍՊԸ,  Գործունեության հասցե` ՀՀ, Արցախի 18, Էլ. փոստ`  [email protected], Հեռախոս` +37410 430182, +37410 433782, +37499 911234,  Skype: armenpharm

arpine

19.05.2013

knereq karox eq asel losyoni gin@???

Արտակ

03.10.2012

Ես նույնպես օգտագործել եմ լոսյոնը, և ասեմ որ շատ գոհ եմ արդյունքներից, քանի որ ոչ մի այլ տարբերակով հնարավոր չեղավ դադարեցնել մազաթափությունը

lilit

27.08.2012

karox eq asel vorqan e losyoni gin@?

alla

19.07.2012

Ես օգտագործել եմ և շատ դժգոհ եմ, բացարձակապես չի համապատասղանւմ վերը նշված շարադրանքին, հերթական խաբեությունն ա

Ani Smbatyan

11.07.2012

Ես օգտագործել եմ այս դեղամիջոցը և վստահ կարող եմ ասել որ այն հրաշքներ է գործում, ամբողջապես դադարեց մազաթափությունը... խորհուրդ եմ տալիս բոլորին, ճիշտ է մի քիչ թանկ կարելի է համարել, բայց առողջության համար թանկ բան չկա

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ