Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Արևի ճառագայթները կարող են հանգեցնել մաշկի վաղ ծերացման

Արևի ճառագայթները կարող են հանգեցնել մաշկի վաղ ծերացման

Հանգստի մեկնելուց առաջ մաշկային տրավմատիկ միջամտություններ չպետք է արվեն, քանի որ դրանից կարող է անցանկալի հետևանքներ ունենալ: Այս մասին լարգրողների հետ հանդիպմանն ասել է «Հելիոս» դերմատո-կոսմետոլոգիական բժշկական կենտրոնի էսթետիկ բժշկության բաժնի ղեկավար, բժիշկ-կոսմետոլոգ Զարուհի Փափանյանը:

Ծովափ մեկնելուց առաջ, ըստ կոսմետոլոգի, արևապաշտպան քսուկը պարտադիր է, և պետք է ընտրել այնպիսի քսուկ, որի վրա գրված SPF տառերի դիմաց նշված լինի 25-30 թվերը: Բայց դա, մասնագետի խոսքերով, դեռևս չի նշանակում, որ կարելի է ամբողջ օրն արևային լոգանք ընդունել, արևի տակ չպետք է լինել 11.00-17.00-ի սահմաններում: «Արգելվում է առաջին իսկ օրը պառկել արևի տակ 3, 4 կամ 5 ժամ: Սկսեք 1, 2 ժամից, այնուհետև օրերի ընթացքում այդ ժամերն ավելացրեք»,- ասել է կոսմետոլոգը` հավելելով, որ արևայրուքը պետք է ընդունել աստիճանաբար: Արևի ճառագայթները օգուտից բացի` կարող են նաև վնաս տալ, օրինակ` հանգեցնել մաշկի վաղ ծերացման:

Ինչ վերաբերում է Սևանում արևայրուք ընդունելուն, Զ. Փափանյանը նշեց, որ այնտեղի արևը շատ ուժեղ է և առկա է նաև քամի, ինչը շատ ավելի վտանգավոր է և մաշկի հատուկ խնամք է պահանջում:

Անդրադառնալովա արհեստական արևայրուքին կամ սոլյարիին, կոսմետոլոգը հայտնեց, որ այն շատ վնասակար է: «Սոլյարին արևից մի քանի անգամ վտանգավոր է, որովհետև այդ փակ տարածքում արևից բացի` օզոն է արտադրվում, որը ցանկալի չէ մաշկի համար: Սոլյարիի ժամանակ պետք է փակեն մարմնի վրա եղած բոլոր խալերը, բոլոր կասկածելի գոյացությունները»,- ընդգծեց նա:

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. elegantnaja.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ