ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ծորենին (բարբարիս) ժողովրդական բժշկության մեջ
Երկրի վրա գոյություն ունի ծորենու մոտ 500 տեսակ: Մեզ մոտ, սակայն, աճում է ծորենու 3 տեսակը: Բուժական տեսանկյունից ուսումնասիրված է ծորենու սովորական տեսակը: Այն շատ ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն թփատեսակ է:
Բուժական նպատակով օգտագործում են ծորենու տերեւները, ծաղիկները, հատապտուղները, ճյուղերի կեղեւը եւ արմատները: Ընդհանրապես տերեւները հավաքում են կոկոնակալման եւ ծաղկման շրջանում, իսկ արմատները` աշնանը: Սովորական ծորենու պտուղները հարուստ են C, K վիտամիններով, շաքարներով, օրգանական թթուներով (կիտրոնաթթու եւ խնձորաթթու), պեկտիններով: Բնի եւ ճյուղերի կեղեւը պարունակում են ալկալոիդներ, դաբաղանյութեր եւ այլն:
Ծորենու թուրմը եւ չոր հատապտուղները լայնորեն օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ` սննդի թթվությունը բարձրացնելու նպատակով: Թարմ հատապտուղն օգտագործվում է հյութեր, մուրաբա, խմիչքներ պատրաստելու համար: Ծորենու բնափայտը շատ ամուր է եւ օգտագործվում է փայտե իրեր պատրաստելու համար:
Ժողովրդական բժշկության մեջ ծորենու պատրաստուկներն օգտագործվում են ներքին ու արտաքին արյունահոսությունների դեպքում: Ամերիկայում այն օգտագործվում է լյարդի, լեղապարկի հիվանդությունների բուժման, ինչպես նաեւ աղեստամոքսային ուղիների լարվածությունը մեղմելու եւ ախորժակը բարձրացնելու համար:
Գիտական բժշկության մեջ օգտագործվում է նաեւ տերեւների սպիրտային թուրմը: Ծորենու տերեւներից, կեղեւից եւ արմատներից անջատված «Բերբերին» պատրաստուկը նշանակվում է որպես լեղամուղ միջոց լյարդի հիվանդությունների (լեղաքարեր, լեղապարկի բորբոքում, լյարդի բորբոքում) բուժման համար: 1 ճաշի գդալ արմատների կամ կեղեւի փշուրները եփելով 10 րոպե 500 մլ ջրում ու այս եփուկը օրը 3 անգամ խմելով՝ կթեթեւացնեք ստամոքսի սպազմի վիճակը: Տվյալ եփուկը նաեւ տոնուսը բարձրացնող նշանակություն ունի: Այն նաեւ շատ լավ օգնում է փորլուծի, ռեւմատիզմի ու այտուցների դեպքում: Եփուկը կարգավորում է սրտի աշխատանքը եւ նպաստում զարկերակային ճնշման իջեցմանը: Այն կարող է նաեւ ծառայել որպես շատ լավ կոմպրեսի միջոց` կոպերի եւ լնդերի բորբոքման ժամանակ:
Պտուղները ուտելով` դուք կկարգավորեք ձեր մարսողական համակարգի աշխատանքը:
Ծորենու տերեւների թուրմը կարելի է օգտագործել սրտանոթային հիվանդությունների բուժման նպատակով: Այն արագացնում է սրտի ռիթմը, մեծացնում նրա կծկման տատանման սահմանը, իջեցնում զարկերակային ճնշումը, կարգավորում արյան մակարդելիությունը, ինչպես նաեւ առաջացնում է արգանդի կծկում եւ կանխում արյունահոսությունը, նպաստում է լեղու արտադրությանը: Այն օգտակար է դեղնախտի, թոքաբորբի, ռադիկուլիտի, անգինայի, երիկամների հիվանդությունների բուժման համար:
Քանի որ ծորենու արմատները պարունակում են մեծ քանակությամբ ալկալոիդներ, պետք է զգույշ լինել եւ չչարաշահել դրա օգտագործումը: Պետք է հաշվի առնել, որ այն թունավոր է եւ նույնիսկ դրա պրեպարատներն ընդունելիս պետք է զգույշ լինել: Դիմադրողականությունը բարձրացնելու համար
Առաջարկում ենք մի քանի բաղադրատոմս, որոնք նպաստում են դիմադրողականության բարձրացմանը.
- Մսաղացով անցկացնել 1 բաժին կիտրոն եւ 1 բաժին լոռամիրգ: Ստացված զանգվածին ավելացնել 2 բաժին մեղր: Այս խառնուրդն օգտագործել առավոտյան եւ երեկոյան: Այն պետք է պահել սառնարանում:
- Գրիպով չհիվանդանալու համար շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է կիտրոնի, ընկույզի ու մի քանի տեսակ չորամրգի խառնուրդը: Դրա համար պետք է 3-4 կիտրոն, 1-2 բաժակ ընկույզ, 300գ ծիրանաչիր, 300գ չամիչ եւ 3-4 ճաշի գդալ մեղր: Այս ամենն անց կացնել մսաղացով, ու վերջում խառնել մեղրը: Այս խառնուրդը կարելի է ընդունել անսահմանափակ, իհարկե, զգուշանալով ալերգիայից:
19.12.2009 Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY3eAcK5' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ