Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости

Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости

Հետազոտողները պարզել են, որ հնարավոր է երիկամային ախտաբանություններով հիվանդների մոտ նվազեցնել մահացության տոկոսը` նրանց խորհուրդ տալով ավելի շատ կոֆեին օգտագործել. հայտնում է  РИА Новости-ին: Գիտնականների կարծիքով կոֆեինի այդ ազդեցությունը բացատրվում է նրա՝ անոթային մակարդակով օրգանիզմի վրա ազդեցությամբ: Կոֆեինը նպաստում է ազոտի օքսիդի արտադրմանը` դրանով լավացնելով արյունատար անոթների գործունեությունը:

4863 հիվանդների հետազոտությամբ պարզվել է, որ հակադարձ կապ կա կոֆեինի օգտագործման և երիկամային քրոնիկ հիվանդների մահացության միջև: Շատ սուրճ օգտագործողների մոտ մահվան վտանգը 5 տարվա ընթացքում նվազել է մոտավորապես 25 տոկոսով` համեմատած քիչ սուրճ օգտագործողների հետ:

Հետազոտողների կարծիքով, կարելի է հիվանդների մահացությունը պակասեցնել` խորհուրդ տալով ավելի շատ կոֆեին օգտագործել: Դա կարելի է համարել շատ պարզ, կլինիկորեն շահավետ և մատչելի տարբերակ:

Այնուամենայնիվ, գիտնականները նշում են, որ ցանկալի է ավելի մանրամասն և խորը հետազոտություններ անցկացնել՝ այդ մեթոդի արդյունավետությունը վերջնականապես հաստատելու համար:


Սկզբնաղբյուր. РИА Новости
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ