Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ինչո՞ւ է ժամանակակից կենսակերպը վնասում լյարդը. armeniamedicalcenter.am

Ինչո՞ւ է ժամանակակից կենսակերպը վնասում լյարդը. armeniamedicalcenter.am

Ժամանակակից մարդիկ գնալով ավելի անառողջ կյանք են վարում՝ քիչ են շարժվում և ճիշտ սննդի փոխարեն գերադասում են օգտագործել ֆասթ-ֆուդ՝ արագ սնունդ: Դա շատ բանով կապված է կյանքի փոխված ռիթմի հետ՝ ինտերնետի և այլ տեխնոլոգիաների զարգացումը նպաստում է այն բանին, որ մեզնից շատերին անհրաժեշտ չէ մթերք գնելու համար խանութ գնալ, չէ որ այսօր պիցցա կամ այլ սիրելի կերակուրը կարելի է պատվիրել սմարթֆոնով:

Դա չի կարող չազդել առողջության վրա. Մարդը գիրանում է, հաճախ տառապում սիրտ-անոթային հիվանդություններով և դիաբետով,  մեծանում է նաև նրանց քանակը, ովքեր տառապում են լյարդի քրոնիկ հիվանդություններով:

Համաշխարհային գաստրոէնտերոլոգիայի ասոցիացիայի փորձագետները նշում են, որ վերջին 20 տարում լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալմամբ (НАЖБП)  և ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտով (НАСГ) պացիենտների քանակը նշանակալիորեն ավելացել է: Ներկայում միանգամայն բացահայտ է, որ այդպիսի ախտորոշմամբ պացիենտները զարգացած երկրներում աստիճանաբար ավելանում են:

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը բնորոշվում է ճարպի կուտակմամբ հեպատոցիտներում. Դրանք բջիջներ են, որոնք լյարդի հիմքն են կազմում: Հեպատոցիտներում կուտակվող ճարպը գնալով ավելի է լցնում բջջի ծավալը՝ խանգարելով բջիջների նորմալ կենսագործունեությանը:

Լյարդի ոչալկոհոլային հիվանդությունների ախտորոշումը միշտ չէ հեշտ լինում. հաճախ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների և հայտնաբերվում է կանխարգելիչ հետազոտության  կամ բժշկի մոտ՝ այլ հիվանդության կապակցությամբ այցի ժամանակ:

Հիվանդության զարգացման ժամանակ պացիենտների լյարդը վնասվում է ավելի շատ: Ճարպի կուտակումը կարող է նպաստել նաև բորբոքային վիճակի զարգացման. Այդ դեպքում բժիշկները խոսում են ոչալկոհոլային ստեատոհեպատիտի մասին, ինչպես նաև կարող է զարգանալ լյարդի հյուսվածքի սպիացում, որի դեպքում էլ բժիշկներն ախտորոշում են ֆիբրոզ, այնուհետև՝ ցիռոզ: Հենց զիռոզի պատճառով պացիենտներին անհրաժեշտ է լինում լյարդի տրանսպլանտացիա:

Բժիշկները վստահ են, որ լյարդի ոչ ալկոհոլային քրոնիկ հիվանդություններով պացիենտների վիճակը կարելի է լավացնել, նշանակալիորեն փոխելով կենսակերպը. Դրան կարող է նպաստել ճարպի քիչ քանակով սննդակարգի անցնելը, ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններից հրաժարվելը: Այս ամենի արդյունքում կառաջանա քաշի նվազում, որը խիստ անհրաժեշտ է նման հիվանդներին:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ