Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բարձր սպիտակուցային սննդակարգն օգտակար է լյարդի համար. news.am

Բարձր սպիտակուցային սննդակարգն օգտակար է լյարդի համար. news.am

Բուսական կամ կենդանական սպիտակուցի բարձր պարունակությամբ սննդակարգը լյարդում ճարպի մակարդակը նվազեցնում է 48 տոկոսով: Սա պարզել են գերմանացի գիտնականները: Առաջին անգամ չէ, որ գիտնականները հետազոտում են բարձր սպիտակուցային դիետաների ազդեցությունը մարդու նյութափոխանակության վրա: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ նման սննդակարգը բարենպաստ է քաշի, լյարդում ճարպի պարունակության, արյան մեջ լիպիդների ու գլյուկոզայի մակարդակի եւ մկանային զանգվածի պահպանման վրա:

Այդուհանդերձ, որոշ գիտական աշխատություններում մասնագետները եզրակացրել են, որ սպիտակուցների շատ օգտագործումը կարող է նվազեցնել ինսուլինի ակտիվությունը եւ ներգործել երիկամների ֆունկցիայի վրա: Քանի որ նկատվել է ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունք, Գերմանիայի Սննդի ինստիտուտի հետազոտողները որոշել են պարզել՝ արդյո՞ք սպիտակուցների աղբյուրները համապատասխան արդյունավետության համար վճռորոշ գործոն են:

Մասնագետները հետազոտել են բարձ րսպիտակուցային դիետաների երկու տարբերակների ազդեցությունը 49-78 տարեկան 37 տղամարդկանց եւ կանանց նյութափոխանակության վրա, ովքեր տառապել են 2-րդ տիպի դիաբետով, իսկ նրանց մեծ մասը՝ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ: Երկու սննդակարգերը միմյանցից տարբերվել են միայն սպիտակուցի աղբյուրով՝ հիմնականում կա՛մ բուսական, կա՛մ կենդանական ծագմամբ:

Սննդակարգի առաջին տարբերակում ներառվել են այնպիսի մթերք, օրինակ՝ լապշա կամ հաց, որոնք լրացվել են ոլոռի սպիտակուցով: Դիետայի երկրորդ տարբերակում սպիտակուցի աղբյուրը ոչ յուղային կաթնամթերքն է եղել, ինչպես նաեւ սպիտակ միսն ու ձկնեղենը:

Աշխատության հեղինակների խոսքով՝ բոլոր մասնակիցների համար բարձր սպիտակուցային սնունդն օգտակար է եղել՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի սպիտակուցներ են օգտագործել: Ընտ որում, գիտնականները լյարդի ֆունկցիայի կամ գլյուկոզայի նյութափոխանակության վրա ոչ մի բացասական ազդեցություն չեն նկատել:

Լյարդի մեջ ճարպի պարունակությունը զգալիորեն նվազել է, մասնակիցներից կեսի մոտ՝ ավելի քան 50 տոկոսով: Դրան զուգահեռ՝ դրական փոփոխություններ են նկատվել լյարդում եւ լիպիդային նյութափոխանակության մեջ, լավացել է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, նաեւ արյան մեջ նկատելիորեն նվազել է աճի գործոն կոչվող ֆիբրոբլաստ-21 հորմոնի մակարդակը:

Տվյալ հորմոնն արտազատում է լյարդը եւ, ինչպես պարզվել է հետազոտություններով, ներգործում է տարբեր օրգանների եւ ճարպային հյուսվածքի վրա: Հաստատվել է, որ ավելորդ քաշով մարդկանց արյան մեջ այս հորմոնի խտությունը բարձր ցուցանիշներ ունի: Մասնագետները ենթադրում են, որ հորմոնի մակարդակը, մասամբ, կախված է օգտագործվող մակրոնուտրիենտների տեսակից եւ քանակից:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Gastroenterology ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. gold-line.su
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ