Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

ԱՀԿ-ն աջակցում է քաղցր ըմպելիքների համար հավելյալ հարկ սահմանող երկրներին. 1in.am

ԱՀԿ-ն աջակցում է քաղցր ըմպելիքների համար հավելյալ հարկ սահմանող երկրներին. 1in.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աջակցություն է հայտնել քաղցր մթերքների և ըմպելիքների համար լրացուցիչ «շաքարային հարկ» սահմանող երկրներին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ԱՀԿ նոր զեկույցը:

Զեկույցի համաձայն՝ քաղցր ըմպելիքների գնի նույնիսկ 20%-ով ավելացումը բերում է դրանց սպառման նվազմանը և նպաստում է բնակչության, ընդհանուր առմամբ, ավելի առողջ սննդակարգի անցմանը:

Որոշ երկրներ, այդ թվում՝ Մեքսիկան և Հունգարիան, արդեն լրացուցիչ հարկ են սահմանել քաղցր մթերքների և ըմպելիքների համար: Հաջորդ տարի նման «շաքարային հարկ» կսահմանի ՀԱՀ-ը:

«Ազատ շաքարների» սպառման նվազումը բերում է ճարպակալմամբ, դիաբետով և կարիեսով տառապողների թվի կրճատման՝ նշում է ԱՀԿ-ն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. Ja-Zdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ