Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Վարսակի շիլան կարող է պաշտպանել սրտի կաթվածից. գիտնականներ. news.am

Վարսակի շիլան կարող է պաշտպանել սրտի կաթվածից. գիտնականներ. news.am

Կանոնավոր կերպով վարսակի շիլայի օգտագործումը կարգավորում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակը եւ նվազեցնում սրտի կաթվածի վտանգը: Այս մասին հաղորդում են կանադական St Michael's Hospital-ի մասնագետները:

Վաղուց էր հայտնի, որ վարսակն օգտակար է սրտի համար, սակայն նախկինում համարվում էր, որ օգտակարությունը պայմանավորված է միայն նրանով, որ այն նվազեցնում է արյան մեջ, այսպես կոչված, «վատ» խոլեսթերինի մակարդակը: Հիմա գիտնականները պարզել են, որ վարսակում առկա մանրաթելերը նվազեցնում են նաեւ non-HDL խոլեսթերինի եւ apoB-ի մակարդակը (apolipoprotein B, ցածր խտության լիպոպրոտեիններից միակ ապոլիոպրոտեին, «վատ խոլեսթերինի» կրող, որը խոլեսթերինը կուտակում է արյունատար անոթների պատերին):

Բանն այն է, որ վարսակը բետա-գլյուկաններ է պարունակում՝ լուծվող մանրաթելերի տեսակ, որը դանդաղեցնում է ածխաջրերի կլանումը: Դա կանխում է արյան մեջ շաքարի կտրուկ տատանումները եւ վերահսկողության տակ պահում ինսուլինը: Տարբեր երկրներից ավելի քան 4000 մարդու մասնակցությամբ անցկացված հետազոտությունների արդյունքում կանադացի գիտնականները պարզել են, որ բոլոր երեք մարկերների նվազման համար հարկավոր է օրական 3.5 գրամ բետա-գլյուկանով մանրաթել ուտել, ինչը հավասար է վարսակի շիլայի ոչ մեծ ափսեին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zhenskoe-mnenie.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ