Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ճարպոտ պանիրն օգտակար է սրտի եւ կազմվածքի համար. գիտնականներ. news.am

Ճարպոտ պանիրն օգտակար է սրտի եւ կազմվածքի համար. գիտնականներ. news.am

Ճարպոտ պանիրը կարող է շատ օգտակար լինել առողջության եւ կազմվածքի համար. դրանում պարունակվող նյութերը բարձրացնում են արյան մեջ «լավ» խոլեսթերինի մակարդակը եւ օգնում են կանխել սրտանոթային հիվանդություններն ու նյութափոխանակության հետ կապված խանգարումները: Այդ մասին հայտնում են Կոպենհագենի համալսարանի դիետոլոգիայի եւ առողջ սննդի ոլորտի մասնագետները: 

12 շաբաթվա ընթացքում գիտնականները հետեւել են 139 հասուն կամավորի, որոնց 3 խմբի են բաժանել: Առաջին խմբում հայտնված մարդիկ ամեն օր 80 գ ճարպոտ պանիր են կերել, երկրորդ խմբում նրանք ստացել են ճարպի ցածր պարունակությամբ 80 գ պանիր, իսկ երրորդ խմբի մասնակիցներն ընդհանրապես պանիր չեն կերել եւ ամեն օր  90 գ հաց եւ մուրաբա են ստացել:

Ոչ մի խմբում չի նկատվել  սրտի առողջության համար  վնասակար «վատ» խոլեսթերինի կամ ցածր խտության լիտոպրոտեինների մակարդակի փոփոխություն: Սակայն հենց ճարպոտ պանրի օգտագործումն է հանգեցրել «լավ» խոլեսթերինի կամ բարձր խտության լիտոպրոտեինների մակարդակի բարձրացման: 

Հիշեցնենք, որ գիտնականներն առաջին անգամ չէ, որ խոսել են ճարպի օգտակարության մասին: Վերջերս ճապոնացի գիտնականները պարզել են, որ ճարպի օգտագործումը կանխում է լյարդում ճարպի կուտակմանը, որովհետեւ ամրապնդում է արյան լիպիդային պրոֆիլը. հենց դրանով են որոշվում սրտանոթային համակարգի ռիսկերը: Իսկ 2015 թվականին իրականացված փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ պանիրը կարող է արագացնել նյութափոխանակությունը եւ ճարպակալման դեմ պայքարը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. svoyaferma.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ