ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ճի՞շտ է, որ մսակերներից եւ բուսակերներից տարբեր հոտ է գալիս. news.am
Արդյոք ճի՞շտ է, որ կանոնավոր կերպով միս օգտագործողներից եւ բուսակերներից տարբեր հոտ է գալիս: Արդյո՞ք միսը փոխում է մարդու հոտը: Շատ գիտնականներ ցանկացել են պատասխաններ գտնել այդ հարցերին եւ մի շարք հետաքրքիր հետազոտություններ են կատարել:
Հետաքրքիր փորձարկման շրջանակում Չեխիայի գիտնականները 17 տղամարդու են հրավիրել եւ նրանց երկու խմբի են բաժանել. մի խումբը երկու շաբաթվա ընթացքում ամեն օր մսի նույն քանակությունն է կերել, իսկ մյուսը նույն ժամանակահատվածում հրաժարվել է մսի օգտագործումից: 14 օր անց գիտնականները բամբակի օգնությամբ այդ տղամարդկանցից հոտի նմուշներ են հավաքել, հետո 30 կնոջ առաջարկել են գնահատել այդ հոտերը: Կանայք պետք է ուշադրություն դարձնեին հոտի ինտենսիվությանը եւ գրավչությանը: Մեկ ամիս անց մսակերների եւ բուսակերների խմբերը իրենց տեղերը փոխել են, իսկ կանայք դարձյալ ստիպված են եղել հոտերի եւս մի չափաբաժին գնահատել:
Բոլոր դեպքերում կանայք ավելի գրավիչ են համարել այն տղամարդկանց, որոնք միս չէին կերել. այդ հոտերը պակաս ինտենսիվ են եղել, բայց միաժամանակ` ավելի տղամարդկային, քան նրանց հոտերը, ովքեր միս էին կերել:
Հեղինակները ենթադրել են, որ հոտը մեծ մասամբ կախված է կարմիր մսի մեջ պարունակվող ճարպից: Այդ հիպոթեզը զուրկ չէ տրամաբանությունից. իրոք, քրտինքի, մեզի եւ սերմնահեղուկի հոտը կախված է նրանից, թե մարդն ինչ է ուտում: Հենց այդ պատճառով մսակերներից այլ հոտ է գալիս, քան` բուսակերներից: Ի դեպ, գուցե հենց այդ պատճառով է, որ որոշ տվյալների համաձայն, բուսակեր կանայք նախընտրում են հանդիպել նրանց հետ, ովքեր միս չեն ուտում:
Նոր Զելանդիայից գիտնականների 2007 թ. իրականացրած հետազոտության արդյունքները եւս ցույց են տվել, որ որոշ կանանց տհաճ է եղել միս օգտագործող տղամարդկանց հոտը: Այդ պատճառով նրանք նախընտրել են հանդիպել բուսակերների, ոչ թե մսակերների հետ: Գիտնականները ենթադրել են, որ կանայք ուղղակի փնտրում են նրան, ով նույն համոզմունքներն ունի, ինչ իրենք, բայց երեւում է` միս սիրողները նրանց համար ուղղակի տհաճ են եղել հոտի պատճառով:
23.09.2016 Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
08.11.2024
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
10.03.2021
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
16.02.2021
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
25.01.2021
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
13.01.2021
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
08.01.2021
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
03.12.2020
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
14.04.2020
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
10.04.2020
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYmsnVGP' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ