Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կոճապղպեղը եւ չիլի պղպեղը կարող են նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը. news.am

Կոճապղպեղը եւ չիլի պղպեղը կարող են նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը. news.am

Չիլի պղպեղում եւ կոճապղպեղում պարունակվող նյութերի համադրությունը կարող է արդյունավետ լինել քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման գործում: Ամերիկյան քիմիական ընկերության փորձագետները պարզել են, որ այդ համեմունքների համադրությունն առողջ սննդի շրջանակում բացասաբար է ազդում ուռուցքները սնուցող ռեցեպտորների վրա:

Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ չիլի պղպեղում պարունակվող կապսաիցինները կարող են սնուցել ուռուցքի աճը: Սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ կապսաիցինը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, եթե այն համադրվի 6-Gingerol հակաօքսիդանտի հետ, որը պարունակվում է կոճապղպեղում: Գիտնականները պարզել են, որ երբ 6-Gingerol-ը կապվում է կապսաիցինի հետ, գերհզոր բաղադրիչ է ստացվում, որը ճնշում է ուռուցքի աճի վրա ազդող առանցքային ռեցեպտորների աշխատանքը:

Մի քանի շաբաթվա ընթացքում հետազոտության հեղինակները թոքերի քաղցկեղի նախատրամադրվածություն ունեցող մկներին կերակրել են կամ միայն կապսաիցինով, կամ 6-Gingerol-ով, կամ կապսաիցինի եւ 6-Gingerol-ի համադրությամբ: Առաջին խմբում բոլոր լաբորատոր մկները բախվել են թոքերի կարցինոմայի, երկրորդում այն առաջացել էր կրծողների միայն կեսի մոտ, իսկ նրանց մոտ, ովքեր այդ բաղադրիչների համադրություն էին ստացել, հիվանդությունը վնասել է միայն 20 տոկոսին:

Գիտնականները մտադիր են մոտ ապագայում հետազոտել այդ համադրության ազդեցությունը այլ ուռուցքների վրա, իսկ հետո ստուգել մարդկանց վրա դրանց արդյունավետությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. webspoon.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ