Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Պարզվել է, որ շատակերությունը չի ազդում կազմվածքի վրա. 1in.am

Պարզվել է, որ շատակերությունը չի ազդում կազմվածքի վրա. 1in.am

Հարվարդի համալսարանի կողմից կատարված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ շատակերությունը մարդուն գեր չի դարձնում, հայտնում է newsyou.info-ն: Հետազոտության հեղինակ, դոկտոր Դևիդ Լյուդվիգը ապացուցում է, որ ընդհակառակը՝ դիետիկ սնունդը օրգանիզմին ստիպում է ճարպ կուտակել:

Լյուդվիգի խոսքերով՝ շատակերությունը չի հանգեցնում ավելորդ քաշի, այլ հակառակը. մարմնի ավելացած մասսան այն բանի գործոն է, որ մարդը կսկսի շատ ուտել:

Դոկտոր Լյուդվիգի կարծիքով՝ նիհարել ցանկացողները պետք է պահպանեն անհրաժեշտ կալորիաների ընդունումը, սակայն բացառեն ածխաջրերի օգտագործումը: Իսկ կալորիաները պակասեցնելու հաշվին նիհարելը նա անվանել է անօգուտ:

Լյուդվիգը խորհուրդ է տալիս չպակասեցնել ճարպերի օգտագործումը, ինչպես նաև ակտիվորեն օգտագործել միս, կաթնամթերք և ընկուզեղեն: Նա վստահ է, որ այդ մթերքները ո՛չ միայն չեն խանգարում, այլ նաև օգնում են արագ ձեռք բերելու սլացիկ կազմվածք:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ