Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բուսական սպիտակուցը երկարացնում է մարդու կյանքի տևողությունը. սննդաբաններ. 1in.am

Բուսական սպիտակուցը երկարացնում է մարդու կյանքի տևողությունը. սննդաբաններ. 1in.am

EurekAlert! պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի սննդաբանները հայտնել են, թե որն է մարդու առողջ և երկարատև կյանքի համար ամենաօգտակար սպիտակուցը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Internal Medicine ամսագրում:

Դիետոլոգները ցույց են տվել, որ սննդակարգում բուսական ծագում ունեցող սպիտակուցներ ներառելը կապված է վաղաժամ մահվան ցածր ռիսկի հետ, մինչդեռ կարմիր մսի դեպքում այն բարձր է:

Գիտնականներն, ընդհանուր առմամբ, վերլուծել են ավելի քան 130.000 մարդու 30 տարվա տվյալներ: Նրանց 64.7 տոկոսը կանայք էին: Հետազոտության մասնակիցների միջին տարիքը եղել է 49:

Գիտնականները պարզել են, որ ընդհանուր սննդակարգում կենդանական սպիտակուցների 10 տոկոս առկայությունը 2 տոկոսով բարձրացրել է բոլոր պատճառներով մահացության ռիսկը և 8 տոկոսով՝ սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Մինչդեռ բուսական սպիտակուցները 3 տոկոսով մեծացնելու պարագայում տեղի է ունեցել հակառակը. բոլոր պատճառներով մահացության ռիսկը նվազել է 10 տոկոսով, իսկ սրտանոթային հիվանդությունների ռիսկը՝ 12 տոկոսով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. site-na-okis.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ