Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ազնվամորին ի զորու է ոչնչացնել քաղցկեղային բջիջները. 1in.am

Ազնվամորին ի զորու է ոչնչացնել քաղցկեղային բջիջները. 1in.am

Կլեմսոնի համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել կենդանիների վրա և արդյունքում պարզել, որ ազնվամորին ոչնչացնում է քաղցկեղային բջիջները։ Ազնվամորի կերած կենդանիների մոտ աղիների քաղցկեղային բջիջների ավելի քան 90 տոկոսը ոչնչացել է, հայտնում է healthinfo.ua-ն։

Վաղուց հայտնի է, որ ազնվամորին ունի հակաօքսիդանտային հատկություններ։ Հետազոտողները կարծում են, որ այդ հատապտղի մեջ կա նաև առանձնահատուկ հակաքաղցկեղային բաղադրիչ։ Մասնագետների խոսքերով՝ հայտնի հակաօքսիդանտներից ոչ մեկը չի կարող ոչնչացնել քաղցկեղային բջիջների 90 տոկոսը։ Բացի այդ, հավանական է, որ քաղցկեղը ոչնչանում է ազնվամորու մեջ պարունակվող նյութերի որոշակի համադրությունից։

Նախկինում գիտականները կարծում էին, որ քաղցկեղը հաղթահարել կարող են միայն ազնվամորու որոշակի տեսակներ, օրինակ՝ սև ազնվամորին։

Հետազոտողներն ապացուցել են, որ դա այդպես չէ։ Քաղցկեղը հաղթահարում է այդ հատապտղի ցանկացած տեսակ։ Ազնվամորին ունի նաև այլ օգտակար հատկություններ։ Դրանում շատ է վիտամին С-ն, որը կարևոր է տղամարդու վերարտադրողականության համար, և մագնեզիում, որը մասնակցում է տեստոստերոնի արտադրությանը։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. nrk.no
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ