Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Լոռամրգի հյութը կարող է հակաբիոտիկների նկատմամբ կայուն վարակների դեմ պայքարի միջոց դառնալ. news.am

Լոռամրգի հյութը կարող է հակաբիոտիկների նկատմամբ կայուն վարակների դեմ պայքարի միջոց դառնալ. news.am

Լոռամրգի հյութը քիմիական միացություններ է պարունակում, որոնք օգնում են պայքարել մանրէածին վարակների դեմ։ Այս մասին ասել են ԱՄՆ Worcester Polytechnic Institute-ի եւ University of Massachusetts-ի գիտնականները։

Նրանք պարզել են, որ լոռամրգի մեջ պարունակվող նյութերը խանգարում են ախտածին մանրէներին ամրանալ վնասված հատվածում եւ վարակի օջախ ստեղծել։

«Լոռամրգի հյութը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք օգնում են կանխել մանրէածին վարակների զարգացումը, քանի որ նվազեցնում են ցանկացած մակերեսի վրա ամրանալու մանրէների ունակությունը», – ասել է հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Թերի Քամեզանոն։

Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ լոռամրգի հյութը շատ արդյունավետ է աղիքային ցուպիկի դեմ (Escherichia coli), որի տարբեր շտամերը տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ միզուղիների ինֆեկցիայի առաջացման պատճառ են։

Մասնագետների կարծիքով մանրէածին վարակների դեմ բուժմանը նպաստելու լոռամրգի հատկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանում պարունակվող ֆլավոնոիդներն այդ բույսի պաշտպանիչ համակարգի մի  մասն են։ Այդ նյութերը մեծ խտությամբ սկսում են արտազատվել, երբ բույսը վնասակար միջատների կողմից հարձակման է ենթարկվում։

Այժմ գիտնականները պլանավորում են շարունակել լոռամրգի հատկությունների ուսումնասիրությունը եւ պարզել, թե որքանով է այն արդյունավետ այլ հակաբակտերիալ նյութերի հետ եւ կարո՞ղ է արդյոք օգնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն վարակների բուժման պայքարում։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ekskyl.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ