Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շաքարի արհեստական փոխարինիչները ախորժակաբեր են եւ ստիպում են շատ ուտել. գիտնականներ. news.am

Շաքարի արհեստական փոխարինիչները ախորժակաբեր են եւ ստիպում են շատ ուտել. գիտնականներ. news.am

Շաքարի արհեստական փոխարինիչներն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից. իրականում դրանք ախորժակբեր են, մեծացնում են քաղցի զգացումը եւ մարդուն ստիպում են չափից շատ ուտել:  Ավելին, հաճախ դրանք նաեւ քնի խանգարումներ են առաջ բերում: Այդ մասին զգուշացնում են University of Sydney-ի գիտնականները (Ավստրալիա):

Նրանց անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ շաքարի փոխարինիչների ազդեցության տակ օրգանիզմում դիսբալանս է առաջանում ստացված էներգիայի եւ քաղցր համի զգացողության միջեւ: Արդյունքում օրգանիզմը սկսում է ավելի շատ սնունդ պահանջել` լրացնելու կալորիաների պակասը: Շաքարի փոխարինիչների օգտագործումից հետո սննդի կալորիականությունն աճում է միջինը  30 տոկոսով:

Այսպես, կարելի է եզրակացնել, որ շաքարի փոխարինիչների օգտագործումը բոլորովին չի օգնում կրճատել սննդի կալորիականությունը եւ նիհարել: Արդյունքը կարող է հակառակը լինել:

«Շաքարի փոխարինիչների օգտագործման ամենամեծ վտանգը հագեցման մեխանիզմում, այն է` սննդի եւ խմիչքի կալորիականության գնահատման համակարգում հնարավոր խափանումներն են: Դրա հետեւանքով մարդկանց մոտ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ են առաջանում», - ասել են հետազոտողները:

Բացի այդ, գիտնականները նկատել են, որ քաղցրացուցիչները նպաստում են հիպերակտիվության առաջացմանը, որը վերափոխվում է քնի որակի նվազման եւ անքնության: Ի դեպ, այդպիսի ախտանիշներ հաճախ են դիտարկվում քաղցելու ընթացքում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. radiodacha.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ