Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բալի հյութը՝ ֆիզիկական ուժերի վերականգնման լավագույն միջոց. 1in.am

Բալի հյութը՝ ֆիզիկական ուժերի վերականգնման լավագույն միջոց. 1in.am

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ բալի հյութը սպորտով զբաղվելուց հետո արագորեն վերականգնում է ֆիզիկական ուժերը: Բալը մարզիկներին կօգնի նվազեցնել մկանների վնասվածքները, որպեսզի բարդ վարժություններից հետո արագորեն վերականգնվեն ուժերը:

London South Bank University-ն ներկայացնող բրիտանացի ֆիզիոլոգները պրոֆեսիոնալ աթլետներին շաբաթվա ընթացքում օրական երկու անգամ տվել են բալի հյութ: Մարզիկներն այն ընդունել են ինտենսիվ ուժային վարժություններից 2 ժամ առաջ և դրանցից հետո: Պարզվել է, որ այն մարզիկները, ովքեր բալի հյութ են խմել, շատ ավելի արագ են վերականգնել իրենց ֆիզիկական ուժերը:

Բժիշկների կարծիքով՝ բալի հյութում առկա հզոր հակաօքսիդանտները նվազեցնում են երկար աշխատանքից հետո մկաններին հասցված վնասվածքը և նպաստում են դրանց գործառույթների արագ վերականգնմանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. konservirovannye.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ