Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շաբաթական առնվազն 2 անգամ ձուկ օգտագործելը 2 տարով երկարացնում է կյանքը. 1in.am

Շաբաթական առնվազն 2 անգամ ձուկ օգտագործելը 2 տարով երկարացնում է կյանքը. 1in.am

Շաբաթական առնվազն 2 անգամ ձուկ օգտագործելը 2 տարով երկարացնում է կյանքը՝ վստահ են գիտնականները։ Հանրային առողջության Հարվարդի դպրոցի և Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները նկատել են, որ 65 տարեկան և դրանից բարձր տարիքի մեծահասակները, որոնց օրգանիզմում բարձր է օմեգա-3 ճարպաթթվի մակարդակը, ապրել են միջինը 2.2 տարով ավելի երկար, քան այդ ճարպաթթվի ցածր մակարդակ ունեցողները։ Այս մասին հայտնում է medmoon.ru-ն։

Հետազոտողներն ուսումնասիրել են 16 տարվա ընթացքում 2700 մեծահասակ ամերիկացիների նկատմամբ դիտարկումների տվյալները։ Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ում օրգանիզմում բարձր է օմեգա-3-ի պարունակությունը, սրտի իշեմիկ հիվանդությունից մահվան ռիսկը ցածր է եղել 40 տոկոսով, իսկ սրտային առիթմիայից մահվան ռիսկը՝ 45 տոկոսով։

Ընդհանուր առմամբ, դիտարկվող խմբի մոտ 27 տոկոսով ցածր է եղել մահվան ռիսկը ցանկացած հիվանդություններից։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ