Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Հնարավո՞ր է մակարոնեղենի պատճառով ավելորդ քաշ հավաքել. news.am

Հնարավո՞ր է մակարոնեղենի պատճառով ավելորդ քաշ հավաքել. news.am

Մակարոնեղենը բոլորովին էլ ամենաօգտակար եւ դիետիկ մթերքը չի համարվում, այդ պատճառով նիհարողներին սովորաբար խորհուրդ են տալիս դրանից հեռու մնալ: Սակայն Իտալիայից գիտնականները պարզել են, որ մակարոնեղենն իրականում այնքան վատ չէ, որքան շատերին թվում է:

Միջերկրածովյան նյարդաբանական ինստիտուտի (Istituto Neurologico Mediterraneo Neuromed I.R.C.C.S.) մասնագետների անցկացրած հետազոտությունը հաստատել է որոշ սննդաբանների կարծիքը, ովքեր համարում են, որ ճարպակալման են հանգեցնում ոչ թե մակարոնեղենը, այլ  սուր, քաղցր եւ աղի սոուսները, որոնք մարդիկ սիրում են լցնել դրանց վրա:

Գիտնականները Լիչիա Յակովելլոյի գլխավորությամբ վերլուծել են ավելի քան 23 000 մարդու անտրոպոմետրիկ տվյալները` միաժամանակ ուսումնասիրելով նրանց սննդային հակումները: Հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ մակարոնի օգտագործումը ո՛չ միայն  չի հանգեցնում ճարպակալման զարգացման ռիսկի ավելացման, այլեւ ընդհակառակը. մարդիկ, որոնց սննդում մակարոնեղենը մշտապես առկա է եղել, մարմնի միջին զանգվածի ավելի ցածր ինդեքս են ունեցել:

Նման հետազոտություն անցկացվել է նաեւ ԱՄՆ-ում, որտեղ  միջին տարիքի 1794 մարդու մասին տեղեկությունների ուսումնասիրության հիման վրա գիտնականները հակառակ կախվածություն են հայտնաբերել սննդում մակարոնի առկայության եւ մարմնի զանգվածի բարձր ինդեքսի միջեւ:

Իտալացի գիտնականները գիտական աշխատանքի արդյունքում գիրությունը կապել են տարիքի եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակի հետ: Ավելի ավագ տարիքի եւ ավելի ցածր կարգավիճակով մարդիկ չափից շատ մակարոն են կերել եւ ավելի գեր են եղել, քան հետազոտության այլ մասնակիցներ: Յակովելլոյի խումբն ընդգծում է, որ այդ երկու փաստն իրար հետ կապված չեն եւ մակարոնեղենն, ընդհանուր առմամբ,  չի հանգեցնում գիրության, եթե դրանք չօգտագործվեն չափազանց մեծ քանակությամբ: Բացի այդ, գիտական խմբի ղեկավարը հայտնել է, որ մակարոնը լիովին կարելի է հավելել միջերկրածովյան ժողովրդականություն վայելող սննդակարգին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vproizvodstvo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ