Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները հերքել են սերուցքային կարագի վնասի մասին տեսակետը. news.am

Գիտնականները հերքել են սերուցքային կարագի վնասի մասին տեսակետը. news.am

Ամերիկյան մասնագետները հերքել են տարածված տեսակետը սերուցքային կարագի վնասի մասին: Ըստ PLOS ONE ամսագրում հրապարակված հոդվածի, սերուցքային կարագի գործածումը կապված չէ ընդհանուր մահացության աճի, սրտանոթային հիվանդությունների առաջացման հետ, նաեւ օգնում է նվազեցնել երկրորդ տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը: Դիետելոգների եզրակացությունն արդարացի է այն դեպքում, եթե մարդն օրական 0.3-3.2 չափաբաժին սերուցքային կարագ է օգտագործում, որը կազմում է 14 գրամ (մոտավորապես մեկ ճաշի գդալ):

Գիտնականների կարծիքով, սերուցքային կարագի նկատմամբ բացասական վերաբերմունքը, որը ձեւավորվել է հասարակության շրջանում, կապված է նրա հետ, որ այն օգտագործվում է հասարակ ածխաջրերով հարուստ սննդի հետ (մասնավորապես` հացաբուլկեղենի): Միաժամանակ, դիոտոլոգները նշել են, որ բուսական յուղերը (ձիթապտղի, վուշի ու սոյայի յուղերը), այդուհանդերձ, նախընտրելի են կենդանականից:

Իրենց հետազոտության մեջ հեղինակները ինը սննդաբանական աշխատությունների մետաանալիզ են իրականացրել, որոնց մասնակցել է ավելի քան 630 հազար մարդ՝ 15 երկրներից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. eshsmelo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ