Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ստեղծվել է առողջության համար օգտակար և համեղ շոկոլադ՝ առանց ճարպի. 1in.am

Ստեղծվել է առողջության համար օգտակար և համեղ շոկոլադ՝ առանց ճարպի. 1in.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Թեմփլի համալսարանի հետազոտողները մշակել են ցածր պարունակությամբ ճարպով շոկոլադ պատրաստելու նոր մեթոդ: Դրա համար նրանք օգտագործել են էլեկտրական դաշտ, որը դրել են ճարպոտ շոկոլադի հոսքերի երկայնքով: Հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences պարբերականում:

Ճարպի փոքր քանակ պարունակող շոկոլադի ստացման հիմնական խնդիրներից մեկը եղել է այն, որ դա խցանումներ է առաջացրել գործարանի հոսքագծի խողովակներում: Գիտնականները որոշել են այդ խոչընդոտը շրջանցել էլեկտրական դաշտի օգնությամբ, որը կակաոյի ամուր մասնիկներին ստիպում է խմբվել կարճ շղթաների մեջ:

Նման մոտեցումը հնարավորություն է տալիս նվազեցնել հեղուկ շոկոլադի մածուցիկությունը, ինչպես նաև նվազագույնի հասցնել ճարպերի քանակը, ինչն անհրաժեշտ է հոսքի նորմալ արագությունը պահպանելու համար:

Փորձերը ցույց են տվել, որ մեկ սանտիմետրի համար 1600 վոլտ էլեկտրական դաշտը Mars շոկոլադի մածուցիկությունը նվազեցնում է 43.5 տոկոսով, ինչը հնարավորություն է տալիս ճարպերի խտացումը նվազեցնել 10 տոկոսով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. lenta.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ