Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շատ տաք սուրճը նպաստում է կերակրափողի քաղցկեղի առաջացմանը. ԱՀԿ. 1in.am

Շատ տաք սուրճը նպաստում է կերակրափողի քաղցկեղի առաջացմանը. ԱՀԿ. 1in.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) կից Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը չափից ավելի տաք ըմպելիքների, օրինակ` սուրճի կամ թեյի օգտագործումը, համարել է վտանգավոր մարդու համար, հայտնում է rosbalt.ru-ն:

Գործակալության ներկայացուցիչների հայտարարությամբ՝ տաք ըմպելիքների օգտագործումը կարող է դառնալ կերակրափողի քացկեղի պատճառ: Դիտարկումները կատարվել են Չինաստանում, Իրանում, Թուրքայում և Հարավային Ամերիկայում, որտեղ զարգացած է թեյ խմելու մշակույթը: Թեյն այդ երկրներում խմում են շատ տաք՝ մոտավորապես 70°C-ի սահմաններում:

Եթե ջերմաստիճանը ցածր է 65°C-ից, ապա դա համարվում է մարդու համար անվնաս: Արժե նշել, որ 1991 թվականին ԱՀԿ-ի կողմից սուրճը և թեյը դասակարգվել են որպես «մարդու համար հավանական քաղցկեղածիններ»:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ruffnews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ