Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ամբողջական հատիկներից պատրաստված սննդի օգտակարությունը. news.am

Ամբողջական հատիկներից պատրաստված սննդի օգտակարությունը. news.am

Ամբողջական հատիկի գործածման ավելացման եւ հիմնական քրոնիկ հիվանդությունների ու մահացության վտանգի նվազման միջեւ գոյություն ունի որոշակի կապ: Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները, ովքեր նաեւ պարզել են նման մթերքի օպտիմալ օրաբաժինը:

Ամբողջական հատիկների գործածումը (հացահատկի, գարու, տարեկանի կամ այլ մշակույթների հատիկներից պատրաստված օրական մոտավորապես 90 գրամ մթերք) նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների՝ այդ թվում իշեմիկ հիվանդության (19 տոկոսով), կաթվածի (14 տոկոսով) եւ շնչառական հիվանդությունների (22 տոկոսով) առաջացման վտանգը:

Արդյունավետությունը կզգան նրանք, ովքեր հատիկներից պատրաստված մթերքների օրական երկու եւ ավելի մասնաբաժին են օգտագործում: Դա համարժեք է հացահատկի ամբողջական հատիկների 32 գրամին կամ ամբողջահատիկ սպիտակ հացի 60 գրամին: Իսկ եթե մթերքի գործածումը հասցնեք օրական 7.5 բաժնի (225 գրամի)՝ ապա հիվանդանալու վտանգը դարձյալ զգալիորեն կնվազի: Գիտնականները չեն բացառում, որ չափաբաժինների հետագա ավելացումը նույնպես դրական ազդեցություն կթողնի:

Իրենց հետազոտության մեջ գիտնականները հատիկավորների գործածմանն ու հիվանդությունների առաջացման ու մահացության վտանգի վրա դրանց ազդեցությանը նվիրված 45 աշխատությունների մետաանալիզ են իրականացրել: Բժիշկները ուսումնասիրել են սրտի իշեմիկ հիվանդության յոթ հազար, կաթվածի երկու հազար, ստանոթային հիվանդությունների 26 հազար, քացկեղի 34 հազար դեպք: Հետազոտության մեջ գործածվել է ընդհանուր 700 հազար մարդու՝ այդ թվում հարյուր հազար մահացածների տվյալներ:

Ամբողջական հատիկները գիտնականները խորհուրդ են տալիս գործածել չոր նախաճաշերի կամ հացի կտորների ձեւով:

Բժիշկների հայտնաբերած կապը չի նկատվում մաքրված հատիկներից կամ սպիտակ բրնձից պատրաստված մթերքների դեպքում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. budzdorovstarina.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ