Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Տաք ըմպելիքի օգտագործումը կարող է կերակրափողի քաղցկեղի պատճառ դառնալ. ԱՀԿ. 1in.am

Տաք ըմպելիքի օգտագործումը կարող է կերակրափողի քաղցկեղի պատճառ դառնալ. ԱՀԿ. 1in.am

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տաք ըմպելիքի կիրառումը կարող է պատճառ դառնալ ուռուցքային հիվանդությունների առաջացման համար:

Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գիտահետազոտական կառույց Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում:

Գործակալության տնօրեն Քրիստոֆեր Վայլդը հայտարարել է, որ շատ տաք ըմպելիքի սպառումը կարող է պատճառ դառնալ կերակրափողի քաղցկեղի առաջացման համար:

Նա մանրամասնել է, որ տաք համարվում են 65°C ջերմաստիճանի ըմպելիքը: Աշխարհի բազմաթիվ երկրներում, օրինակ, սուրճն ըմպում են առնվազն 70°C ջերմաստիճանի դեպքում:

Վայլդը հավելել է, որ կերակրափողի քաղցկեղը գտնվում է 8-րդ տեղում և մահաբեր ելքի ցուցանիշով առաջին տեղում է աշխարհում: 2012 թվականին աշխարհում դրա պատճառով մահացել է 400.000 մարդ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. mealblog.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ