ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Որոշ սննդամթերքներ ուղեղը «խուլ» են դարձնում հագեցման վերաբերյալ ազդանշանների հանդեպ. news.am
Որոշ սննդամթերքներ ճարպերի այնպիսի տեսակներ են պարունակում, որոնց ազդեցությամբ խախտվում են ախորժակի մեխանիզմները, ինչի հետեւանքով մարդը կալորիական սննդի հակում է զգում եւ ի վիճակի չի լինում վերահսկել այն: Նման եզրակացության են հանգել ամերիկացի նյարդաբանները Հյուսիս-արեւմտյան համալսարանից եւ Ցինցինատիի համալսարանից:
Գիտնականների աշխատանքը ցույց է տվել, որ որոշ ճարպային մոլեկուլներ ճնշում են ուղեղային ռեցեպտորների զգայունությունը լեպտինի եւ ինսուլինի հորմոնների տատանումների հանդեպ: Այդ հորմոնները չափազանց կարեւոր են քաշի կարգավորման գործում, որովհետեւ հենց դրանց հետ են կապված քաղցի սրության եւ սննդի ընդունման գործընթացում հագեցման զգացողությունները:
Ամերիկացի բժիշկներն այն եզրակացության են հանգել, որ ճարպոտ սնունդն ուղեղը «խուլ» է դարձնում լեպտինի եւ ինսուլինի մակարդակների վերաբերյալ օրգանիզմի ազդանշանների հանդեպ: Միաժամանակ, բժիշկները կարծում են, որ նույնիսկ մեկ անգամ ճարպոտ եւ կալորիական ուտեստ օգտագործելը կարող է բավարար լինել, որպեսզի ուղեղում բացասական փոփոխություններ տեղի ունենան:
«Քաղցի վերահսկողության առումով ուղեղի ամբողջ աշխատանքը կարող է փոխվել կարճ ժամանակահատվածի ընթացքում, եթե մենք ընդամենը մեկ անգամ զիջենք քաղցրեղեն ուտելու ցանկությանը», - նշել են աշխատանքի հեղինակները:
Գիտնականները պարզել են, որ այդ մեխանիզմում առանձնահատուկ դեր է կատարում պալմիտինաթթուն` ճարպային հագեցած թթու, որն առկա է կենդանական ճարպերի եւ բուսական յուղերի մեծամասնությունում: «Հենց այդ նյութն է ուղեղին «ասում», որ կարիք չկա դադարեցնել սննդի ընդունումը», - ընդգծել են մասնագետները: Պալմիտինաթթու պարունակում է կաթնամթերքում, աղանդերում եւ արդյունաբերական արտադրության թխվածքներում: Ուղեղի վրա նման ազդեցություն են ունենում նաեւ մոնոչհագեցած ճարպաթթուները եւ օլեինաթթուն, կարծում են բժիշկները. դա են ցույց տվել կենդանիների վրա իրականացված թեստերը:
Գիտնականները ենթադրել են, որ ճարպոտ քաղցրեղենի օգտագործման հետեւանքը կարող է դրսեւորվել երեք օրվա ընթացքում: Այլ կերպ ասած, ճարպոտ ուտեստներով ճաշելուց կամ ընթրելուց հետո մարդու օրգանիզմում դեռեւս երեք օրվա ընթացքում խախտված կլինեն ախորժակի մեխանիզմները եւ նա իրեն մշտապես քաղցած կզգա:
15.06.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ