Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կանաչ թեյը լավացնում է Դաունի համախտանիշով մարդկանց մտավոր ունակությունները. news.am

Կանաչ թեյը լավացնում է Դաունի համախտանիշով մարդկանց մտավոր ունակությունները. news.am

Կանաչ թեյի մեջ պարունակվող միացությունները կարող են լավացնել Դաունի համախտանիշով հիվանդների մտավոր ունակությունները: Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք մեկ տարվա ընթացքում Իսպանիայում իրականացրել են գիտնականները:

Հետազոտությանը մասնակցել է Դաունի համախտանիշով տառապող 84 երիտասարդ: Նրանց բոլորը հատուկ մեկշաբաթյա առ-ցանց ուսուցում են անցել, որն ուղղված էր մտավոր ունակությունների լավացմանը: Բացի այդ, մեկ խմբի մասնակիցները խմում էին կանաչ թեյ առանց կոֆեինի, բայց էպիգալոկատեխինի գալատի պարունակությամբ, իսկ մյուս մասնակիցները ստանում էին պլացեբո՝ ընպելիք, որը նման է առաջին խմբի ընդունածին, սակայն չէր պարունակում էպիգալոկատեխինի գալատ:

Երեք, վեց եւ 12 ամիս անց փորձի մասնակիցներն անցել են հսկիչ հետազոտություն, որի ընթացքում գնահատվել են նրանց մտավոր ունակություններն ու տեղեկությունը հիշելու կարողությունը: Նրանք, ովքեր կանաչ թեյ էին խմել, ավելի լավ արդյունքներ են գրանցել, քան նրանք, ովքեր պլացեբո են ստացել: Այդպիսով, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կանաչ թեյում պարունակվող էպիգալոխատեխինի գալատը, իրոք, օգտակար է եղել փորձի մասնակիցների համար: Հետաքրքիր է, որ դրական արդյունքը պահպանվել է փորձի ավարտից հետո եւս կես տարի:

Գիտնականները վստահ են, որ կանաչ թեյի ու էպիգալոկատեխինի գալատի օգնությամբ կարելի է լավացնել Դաունի համախտանիշով հիվանդների կյանքի որակը, սակայն այս մեթոդաբանության արդյունավետությունն ու անվտանգությունը դեռ պետք է հաստատել ավելի լայնածավալ հետազոտության միջոցով:

Ավելի վաղ ապացուցվել էր, որ էպիգալոկատեխինի գալատը հակաուռուցքային հատկություններ ունի, սակայն այդ միացության ազդեցությունը մտավոր ունակությունների վրա չէր ուսումնասիրվել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. hochu.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ