Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ընկույզը կարող է կրճատել ուղիղ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը. news.am

Ընկույզը կարող է կրճատել ուղիղ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը. news.am

Սննդի մեջ ընկույզի ներառումը կարող է նվազեցնել ուղիղ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը, պնդում են University of Connecticut-ի հետազոտողները: Նրանք պարզել են, որ այն մկների մոտ, որոնք օրական մեկ բաժին ընկույզ են կերել, որում պարունակվել է օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների 7-10 տոկոսը, աղիների ուռուցքներ ավելի հազվադեպ են զարգացել: Դենիել Ռոզենբերգը եւ նրա գործընկերները նշել են, որ այդ ազդեցությունն առավել արտահայտված է արուների մոտ. նրանց մոտ ուռուցքներ 2,3 անգամ ավելի հազվադեպ են զարգացել:

Հեղինակները ենթադրել են, որ հունական ընկույզը կարող է պրոբիոտիկի դեր խաղալ: Դրանք ազդում են աղիների միկրոբիոմի վրա եւ, այդպիսով, կանխում են քաղցկեղի զարգացումը: Հայտնի է, որ այդ ընկույզը մեծ քանակությամբ ճարպաթթու է պարունակում, ինչպես նաեւ Е վիտամին, որը եւս հակաուռուցքային հատկություններ ունի: 

Հետազոտողները չեն բացառում, որ ընկույզն ի վիճակի է նվազեցնել ուղիղ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը նաեւ մարդկանց մոտ, սակայն դա հաստատելու համար նրանց անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ կատարել:

Ավելի վաղ Նիդերլանդներից գիտնականները պարզել էին, որ ընկույզի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է վաղաժամ մահվան ռիսկը: Հետազոտողները պնդում են, որ օրական ընդամենը 15 գ ցանկացած տեսակի ընկույզն օգտակար կլինի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. nexplorer.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ