Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գարին և գարու փաթիլներն օրգանիզմը մաքրում են խոլեսթերինից. 1in.am

Գարին և գարու փաթիլներն օրգանիզմը մաքրում են խոլեսթերինից. 1in.am

Մեծ քանակությամբ գարու, ինչպես նաև գարու հիմքով մթերքների օգտագործումը կարող է նկատելիորեն նվազեցնել արյան մեջ և օրգանիզմի այլ մասերում խոլեսթերինի «վնասակար» տեսակների քանակությունը, հայտնում են բժիշկները European Journal of Clinical Nutrition-ում հրապարակված հոդվածում:

Կանադայի Տորոնտոյի համալսարանից Վլադիմիր Վուկսանը և նրա գործընկերները պնդում են, որ սրտի և անոթների առողջության համար գարին ամենաօգտակար մթերքներից է: Այդ եզրակացությանը նրանք հանգել են այն բանից հետո, երբ ուսումնասիրել են այլ գիտնականների կողմից հավաքված տվյալներն այն մասին, թե ինչպես է սննդակարգն ազդում մարդու օրգանիզմում խոլեսթերինի կուտակման և դուրս բերման վրա:

Գիտնականների խոսքերով` վերջին տարիներին շատ երկրների բժշկական և սոցիալական ծառայությունները խոլեսթերինի բարձր մակարդակից տառապող մարդկանց խորհուրդ են տալիս օգտագործել մեծ քանակությամբ վարսակի փաթիլներ և դրա հիմքով այլ մթերքներ, քանի որ դրանք պարունակում են մանրաթելեր, որոնք նպաստում են արյան միջից ճարպի և ավելորդ խոլեսթերին դուրս բերելուն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. foodtalking.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ