Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ապացուցվել են ընկույզի հակաքաղցկեղային հատկությունները. 1in.am

Ապացուցվել են ընկույզի հակաքաղցկեղային հատկությունները. 1in.am

Ջեքսոնի անվան գենոմային բժշկության լաբորատորիայի հետազոտողները պարզել են, որ սննդում ընկույզի օգտագործումն աղիների միկրոֆլորայի վրա այնպես է ազդում, որ նվազեցնում է կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Հետազոտությունը հրապարակվել է Cancer Prevention Research ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ եթե մկներն իրենց ստացած կալորիաների ընդհանուր քանակի 7-10,5%-ը կերել են ընկույզի տեսքով, նրանց հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը զգալիորեն նվազել է:

Ընկույզը պարունակում է պոլիչհագեցած ճարպաթթուներ, նաև մեծ քանակությամբ օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ, մեծ քանակությամբ վիտամին Е, որը հայտնի է իր հակաքաղցկեղային հատկություններով: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ընկույզը նաև նպաստում է սնվելու և կենսակերպի հետ կապված հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների, դիաբետի և նյարդաբանական խանգարումների ռիսկի նվազմանը:

Գիտնականներն ընկույզի ազդեցությունը ստուգել են մկների երկու խմբերի վրա: Առաջին խումբը սնվել է ստանդարտ լաբորատոր կերպով, մյուսը՝ ամերիկացիների համար սովորական սննդով: Յուրաքանչյուր խումբ ունեցել է ենթախումբ, որի դիետան համալրված է եղել ընկույզով: Արդյունքները ցույց են տվել, որ մկները, որոնք կերել են մարդկանց համար սովորական սնունդ ընկույզի հետ, ունեցել են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ավելի քիչ հավանականություն:

Գիտնականները պարզել են, որ ընկույզի օգտագործումը նպաստում է օգտակար մանրէների աճին, ինչը նպաստում է քաղցկեղից պաշտպանությանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. nexplorer.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ