Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ապուրները նվազեցնում են դիաբետի զարգացման ռիսկը. գիտնականներ. news.am

Ապուրները նվազեցնում են դիաբետի զարգացման ռիսկը. գիտնականներ. news.am

Ապուրները ո՛չ միայն մարդկանց օգնում են նիհարել, այլեւ նվազեցնում են դիաբետի զարգացման ռիսկը, ինչպես ցույց է տվել Preview Project լայնածավալ հետազոտությունը: Preview Project-ն իրականացվում է Եվրամիության նախաձեռնությամբ եւ 8 երկրի մասնակցությամբ, որոնց թվում են Ավստրալիան եւ Նոր Զելանդիան: Հետազոտության նպատակը 2-րդ տեսակի դիաբետի կանխարգելման ռազմավարության փնտրտուքն է: Հետազոտության արդյունքները կքննարկվեն European Obesity Summit-ի Շվեդիայում սկսվող գիտական  կոնգրեսում: 

Այս նախագծին Եվրոպայից, Նոր Զելանդիայից եւ Ավստրալիայից 2500 մարդ է մասնակցել 2-րդ տեսակի դիաբետի զարգացման բարձր ռիսկով, այսինքն, ովքեր, այսպես կոչված, նախադիաբետային վիճակում են` արյան մեջ շաքարի բարձր մակարդակով եւ ավելորդ քաշով:

Նրանց բաժանել են խմբերի, ովքեր 8 շաբաթվա ընթացքում սպիտակուցների եւ ածխաջրերի տարբեր պարունակությամբ սննդակարգերի են հետեւել, ինչպես նաեւ` ֆիզիկական տարբեր ծանրաբեռնվածությամբ ռեժիմների: Արդյունքներն ամփոփելիս պարզվել է, որ առավել արդյունավետ է եղել այն խմբի ռեժիմը, որում հիվանդները բավականին խիստ սննդակարգի են հետեւել, որը չի գերազանցել օրը 800 կալորիան: Միաժամանակ փորձարկվողները սնվել են միայն ապուրներով եւ կաթնային կոկտեյլներով:

Երկու ամսում այս խմբի կամավորները միջինը նիհարել են 10 կգ-ով` կորցնելով մարմնի զանգվածի մոտավորապես 10,8 տոկոսը:

 

Նախադիաբետիկ վիճակի` դիաբետի, անցման վտանգը նվազել է 90 տոկոսով:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ