Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Միջերկրածովյան սննդակարգը կպաշտպանի կրծքի քաղցկեղի կրկնվելուց. news.am

Միջերկրածովյան սննդակարգը կպաշտպանի կրծքի քաղցկեղի կրկնվելուց. news.am

Միջերկրածովյան սննդակարգը, որը հարուստ է ձկով, ձիթապտղի յուղով, էականորեն նվազեցնում է կրծքի քաղցկեղի կրկնության ռիսկը: Նման եզրակացության են հանգել Իտալիայից հետազոտողները, ովքեր իրենց հետազոտության մասին պատմել են Չիկագոյում American Society of Clinical Oncology-ի (Asco) համաժողովի ընթացքում:

Piacenza Hospital հիվանդանոցում 300 կնոջ մասնակցությամբ իրականացված հետազոտությունը հաստատել է գիտնականների նախորդ եզրահանգումներն այն մասին, որ սնունդը կրծքի քաղցկեղի ռիսկի նվազեցման հարցում կարեւոր դեր է խաղում: Վերջին հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են կանանց կրծքի քաղցկեղից հետո 3 տարվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում 11 հիվանդի մոտ կրծքի քաղցկեղի կրկնություն է արձանագրվել: Նրանք բոլորը հետեւել են «սովորական» սննդակարգի, առանց որեւէ սահմանափակման: Միջերկրածովյան սննդակարգի հետեւող կանանց մոտ կրկնության ոչ մի դեպք չի եղել:

Միջերկրածովյան սննդակարգը ներառում է բանջարեղեն, մրգեր, սերմեր, ձիթապտղի յուղ եւ ամբողջական հատիկներից մթերքներ: Միաժամանակ, կարմիր եւ վերամշակված միսը, ինչպես նաեւ ալկոհոլը նրանում նվազագույնի է հասցված: Այս սննդակարգի շրջանակում կանանց թույլատրելի է օրական միայն մեկ սպիրտային խմիչք (30գ ալկոհոլ), իսկ տղամարդկանց` երկուսից ոչ ավելի, ինչպես նաեւ օրական երեք բաժին կարմիր մսից պակաս: Մեկ բաժինը` ոչ ավելի, քան 30 գ:

Այս սննդակարգի շրջանակում օրական անհրաժեշտ  է առնվազն 7 բաժին միրգ եւ բանջարեղեն օգտագործել, մեկ բաժին ամբողջական հատիկներից մթերքներ եւ շաբաթական մինչեւ 4 բաժին ձուկ:

Նախորդ տարի JAMA Internal Medicine ամսագրում հրապաարակվել է նաեւ իսպանական Պամպլոնեի Նավարրայի համալսարանի գիտնականների մեկ այլ հետազոտություն, որը ցույց է տվել, որ միջերկրածովյան սննդակարգը ձիթապտղի յուղի լրացուցիչ քանակով կապված է կրծքի քաղցկեղի ռիսկի նվազման հետ: Գիտնականներն այս եզրահանգումներն արել են 4 000 կնոջ դիտարկման արդյունքում: Միջերկրածովյան սննդակարգին հետեւելը թույլ է տալիս հասնել կրծքի քաղցկեղի 68 տոկոսով նվազման, պնդում են գիտնականները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. analitikaua.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ