Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կենսաբանները մանուշակագույն «բուժիչ» կարտոֆիլ են ստեղծել. 1in.am

Կենսաբանները մանուշակագույն «բուժիչ» կարտոֆիլ են ստեղծել. 1in.am

Ամերիկացի մոլեկուլյար կենսաբաններն ու սելեկցիոներները կարտոֆիլի նոր սորտ են մշակել, որը հարուստ է նուտրիենտներով, վիտամիններով և օգտակար նյութերով, միաժամանակ քաղցկեղածիններ չի պարունակում, և որի միջուկը մանուշակագույն կամ կարմիր է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Կոլորադո նահանգի համալսարանի մամլո ծառայությանը:

Գիտնականները պնդում են, որ այդպիսի կարտոֆիլը հարուստ է ո՛չ միայն հակաօքսիդանտներով, այլև վիտամին С-ով, ֆոլաթթվով, միկրոտարրերով, կալիումով, երկաթով, ցինկով և տարբեր ֆենոլային միացություններով: Կենսաբանների խոսքով՝ նոր կարտոֆիլը պարունակում է մոտավորապես նույնան հակաօքսիդանտներ, որքան հապալասը կամ նուռը, որոնք շատ հարուստ են այդ նյութերով:

Գիտնականների խոսքով՝ նոր կարտոֆիլը գրեթե չի պարունակում նյութեր, որոնք եփելուց հետո վերածվում են քաղցկեղածինի:

Բացի դրանից՝ ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարված փորձերը, նոր կարտոֆիլը պարունակում է նյութեր, որոնք աչքերը պաշտպանում են կատարկտից դիաբետի առաջացման և ինսուլինի նկատմամբ օրգանիզմի ոչ ընկալունակության աճի դեպքում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ