Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ուղեղի մտավոր ընդունակություններ ակտիվացնող բնական միջոց. 1in.am

Ուղեղի մտավոր ընդունակություններ ակտիվացնող բնական միջոց. 1in.am

Չիկագոյի Rush University համալսարանի գիտնականների տվյալներով` օրակարգում սպանախի, կաղամբի կամ այլ տերևավոր բանջարեղենի առկայությունը կարող է նկատելիորեն դանդաղեցնել ուղեղի մտավոր ընդունակությունների նվազումը և ծերությունից «շահել» տարիներ, հայտնում է newsyou.info-ն:

Համաձայն հետազոտության` սպանախ հարկավոր է ուտել 2 օրը 1 անգամ: «Հիշողության կամ ճանաչողական ընդունակությունների կորուստը մարդկանց ամենամեծ վախերից մեկն է: Կանաչ բանջարեղենի օգտագործման ավելացումը կարող է տրամադրել պարզ և մատչելի մեթոդ ուղեղն Ալցհայմերի հիվանդությունից և դեմենցիայից պաշտպանելու համար»,- ասել է առաջատար հետազոտող Մարթա Կլեր Մորիսը:

Նրա կարծիքով` կանաչեղենի օգտագործման օգտակարությունը պայմանավորված է նրանցում պարունակվող վիտամինների և սննդարար նյութերի` K վիտամինի, լյութեինի, ֆոլաթթվի և բետա-կարոտինի բարձր մակարդակով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vkusniogorod.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ