Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Դիետայի հաջողության համար անհրաժեշտ է առնվազն մեկ տարի հետեւել դրան

Դիետայի հաջողության համար անհրաժեշտ է առնվազն մեկ տարի հետեւել դրան

Ավելորդ քաշի դեմ պայքարում իսկական հաջողության հասնելու համար հարկ է հետեւել սննդակարգին մեկ տարվա ընթացքում: Միայն այդ դեպքում օրգանիզմում տեղի կունենան վերջնական քիմիական փոփոխություններ, որոնք կարող են ամրապնդել նիհարելու արդյունքները, պնդում են Դանիայից գիտնականները:

Մինչեւ վերջերս ընդունված էր համարել, որ գործնականում ցանկացած սննդակարգ ավարտվելուց հետո արդյունքն անարդյունավետ է, որովհետեւ մարմինն արագ վերագտնում է կորցրած ծավալները: Դա տեղի է ունենում այն բանի հետեւանքով, որ սննդակարգի ընթացքում սրվում է քաղցը եւ բջիջները մեծ կալորիաներ են պահեստավորում ճարպի տեսքով: Սակայն դանիացի գիտնականները ցույց են տվել, որ գոյատեւման տվյալ մեխանիզմին հնարավոր է հաղթել:

Ճարպակալման զոհերը, ովքեր ինտենսիվ սննդակարգի օգնությամբ ազատվել են իրենց քաշի մեկ ութերորդ մասից (դա կարող է մոտավորապես 12 -15 կգ կազմել) եւ այդ արդյունքը պահպանել են մեկ տարվա ընթացքում, կարող են հույս ունենալ, որ կպահպանեն ձեռք բերվածը: Ախորժակը կանխորոշող քիմիական գործընթացներում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք ճնշում են քաղցած ջղակծկումները` մարդուն թույլ տալով հետագայում էլ սլացիկ մնալ:

«Բավականին բարդ է պայքարել քաղցի դեմ: Նույնն է, թե պայքարել թմրանյութից կախվածության դեմ: Այսօր մարդկության տրամադրության տակ այնքան մատչելի սնունդ կա, որ մենք կարող ենք գրեթե մշտապես ուտել: Սակայն մեր հետազոտությունը ցույց է տվել, որ դեռեւս վաղ է հանձնվելը: Եթե կարողանաք  սննդակարգի հետեւել մեկ տարվա ընթացքում, նիհարելու գործընթացը զգալիորեն կհեշտանա», - պնդում են Կոպենհագենի համալսարանի հետազոտողները:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ