Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Երկրորդ տեսակի դիաբետը հնարավոր է բուժել սննդակարգի միջոցով. news.am

Երկրորդ տեսակի դիաբետը հնարավոր է բուժել սննդակարգի միջոցով. news.am

Ցածր կալորիականություն ունեցող սննդակարգի միջոցով նիհարելու արդյունքում հնարավոր է ազատվել դիաբետից, պնդում են Նյուքասլի համալսարանի գիտնականները: Նրանց տվյալների համաձայն, դիաբետից տառապող մարդիկ, ովքեր ցածր կալորիականություն ունեցող սննդակարգի շնորհիվ հաջողությամբ կորցնում են քաշը, երկար ժամանակ առողջ են զգում, չնայած այն բանին, որ դիաբետը, այդ թվում նաեւ` երկրորդ տեսակը, քրոնիկական եւ անբուժելի է համարվում:

Պարզվել է, որ ենթաստամոքսային գեղձում կուտակվող ճարպը, որն այդտեղից հեռացվում է ցածր կալորիականությամբ սննդակարգի միջոցով, հետագայում այլեւս չի խոչընդոտում, որ օրգանը նորմալ եղանակով ինսուլին արտադրի:

«Մենք ապացուցել ենք, որ դիաբետի զարգացումը հնարավոր է հետ շրջել, նույնիսկ եթե ավելի քան 10 տարի տառապում են այդ հիվանդությունից,- հայտնել է հետազոտության հեղինակ, Նյուքասլի համալսարանի պրոֆեսոր Ռոյ Թեյլորը: Դա շատ լավ լուր է դիաբետով միլիոնավոր հիվանդների համար, ովքեր համակերպվել են հիվանդությանը»:

Յուրաքանչյուր մարդ անհատական ցուցանիշ ունի այն բանի, թե քաշի ինչ ծավալ կարող է կրել առանց նյութափոխանակության ախտաբանական փոփոխությունների, որոնք դիաբետի են հանգեցնում: Հենց այդ նշաձողը բարձրանում է, օրգանիզմում երկրորդ տեսակի դիաբետ է սկսվում:  Մինչեւ վերջերս ընդունված էր համարել, որ հիվանդությունն անշրջելի է, բայց ներկայում ապացուցված է, որ նիհարելը դիաբետով հիվանդներին հնարավորություն է տալիս առողջանալու:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ