Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ամերիկացի բժիշկները պնդում են, որ այս 3 բաղադրիչները կարող են կանխարգելել քաղցկեղը. 168.am

Ամերիկացի բժիշկները պնդում են, որ այս 3 բաղադրիչները կարող են կանխարգելել քաղցկեղը. 168.am

Ըստ healthyfoodhouse.com-ի՝ ամերիկացի բժիշկ Կարոլին Անդերսոնը (Carolyn Anderson) պնդում է, որ գոյություն ունի քաղցկեղը կանխարգելող բնական դեղամիջոց: Դեղամիջոցի բաղադրատոմսը 3 բաղադրիչներից է կազմված:

Բժիշկ Անդերսոնի համոզմամբ՝ այս բաղադրատոմսը 2 հազար տարվա պատմություն ունի Արևմտյան Հնդկաստանում: Ավելին, Անդերսոնը նշում է, որ եթե այս բաղադրատոմսն օգտագործեք ամեն օր, կարող եք վստահ լինել, որ երբեք քաղցկեղ չեք ունենա:

Այդ երեք բաղադրիչները, որոնց մասին խոսում է Անդերսոնը՝ քրքումն է, ձիթապտղի յուղն ու սև պղպեղը:

Այս երեք բաղադրիչներից ամենահզորը, թերևս, քրքումն է: Սա հրաշալի համեմունք է, որն ունի հակաբորբոքային հատկանիշներ: Գիտականորեն ապացուցված է, որ քրքումը  կանխարգելում է մի քանի տեսակի քաղցկեղներ, օրինակ՝ աղիքային, շագանակագեղձի, ուղեղի և կրծքագեղձի:

Քրքումը, սովորաբար, դժվարամարս է, այդ իսկ պատճառով այն պետք է համադրել կոճապղպեղի և սև պղպեղի հետ: Ըստ հետազոտությունների՝ պղպեղը 200%-ով մեծացնում է քրքումի օգտակար հատկանիշները:

Բաղադրատոմսը. քառորդ թեյի գդալ քրքումը խառնեք կես թեյի գդալ ձիթապտղի յուղի հետ և ավելացրեք մի պտղունց աղացած սև պղպեղ:

Պատրաստման եղանակը. բոլոր բաղադրիչները խառնեք բաժակի մեջ, կարող եք խմել այնպես, ինչպես կա, կամ կարող եք ավելացնել տարբեր ճաշատեսակների:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. www.prosto-mariya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ