Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Խաղողի կորիզի յուղը նվազեցնում է սրտի կաթվածի եւ դիաբետի վտանգը. news.am

Խաղողի կորիզի յուղը նվազեցնում է սրտի կաթվածի եւ դիաբետի վտանգը. news.am

Խաղողի կորիզի յուղը կարող է էականորեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի վտանգը, ինչը չի կարելի ասել ձիթապտղի յուղի մասին, չնայած նախկինում հակառակն էին պնդում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ առավել օգտակար է եգիպտացորենի կամ խաղողի կորիզի յուղ օգտագործել:

Ըստ հետազոտության արդյունքներերի, օմեգա 6 ճարպերում պարունակվող լինոլաթթվի ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ պակաս են հակված սրտի հիվանդությունների, ինչպես նաեւ չեն տառապում ավելորդ քաշից: Լինոլաթթվի բարձր մակարդակն օգնում է նվազեցնել ինսուլինի նկատմամբ կայունության ձեւավորումը, որը դիաբետի նախանշան է:

«Այդ հայտնագործությունը հսկայական նշանակություն ունի սրտի հիվանդությունների եւ դիաբետի կանխարգելման համար, ինչպես նաեւ կարեւոր է տարեց մարդկանց նորմալ քաշի պահպանման համար, ինչը նպաստում է նրանց կյանքի տեւողության ավելացմանը», - ասել է պրոֆեսոր Մարթա Բելուրին Օհայոյի նահանգի համալսարանից:

Խաղողի կորիզի յուղը լինոլաթթվի հրաշալի աղբյուր է համարվում, որը բոլոր ճարպաթթուների մոտավորապես 80 տոկոսն է կազմում: «Եգիպտացորենի յուղը եւս արժանի է ուշադրության», - նշել են հետազոտողները:

Այնուամենայնիվ, լինոլաթթվի ընդհանուր օգտագործումը նվազում է այն պատճառով, որ սննդայուղերի արտադրության համար գենային փոփոխություն կրած բույսեր են օգտագործվում, որոնք աչքի են ընկնում օլեինաթթվի բարձր պարունակությամբ:

«Բուսական յուղերը փոխվել են: Դրանք բավականաչափ լինոլաթթու չեն պարունակում», - ասել է պրոֆեսոր Բելաուրին: Արժե հաշվի առնել, որ հիդրոգենիզացիայի ընթացքում լինոլաթթուն ավելի արագ է անցնում տրանսճարպերի ձեւի, քան օլեինաթթուն:

«Այնպիսի բույսերի յուղերը, ինչպիսիք են վայրի քրքումը, արեւածաղիկը եւ սոյան, լինոլաթթվի աննշան քանակություն են պարունակում. հաճախ դա ճարպաթթուների 20 տոկոսից էլ պակաս է կազմում», - ասել է Մարթա Բելուրին:

Այս հետազոտությունն առաջին անգամ ուսումնասիրում է լինոլաթթվի ազդեցությունն այն մարդկանց առողջության եւ քաշի վրա, որոնք չեն հետեւում որեւէ սննդակարգի: Այն հրապարակվել է Molecular Nutrition & Food Research ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ