Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նարնջի թարմ քամված հյութը` հիպերտոնիայի եւ ուղեղի կաթվածի դեմ. news.am

Նարնջի թարմ քամված հյութը` հիպերտոնիայի եւ ուղեղի կաթվածի դեմ. news.am

Զարկերակային բարձր ճնշումից տառապող մարդկանց սննդակարգում անհրաժեշտ է օրական մեկ բաժակ նարնջի հյութ ներառել: Գիտնականները պարզել են, որ ցիտրուսային մրգերը նվազեցնում են ուղեղի կաթվածի ռիսկը:

Նրանց այդ ազդեցությունը բացատրվում է գեսպերիդին կոչվող ֆիտոնուտրիենտով, որը նպաստում է ամբողջ օրգանիզմին, ներառյալ` ուղեղին, արյան մատակարարումը: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ից հետազոտողները:

Հետազոտության հեղինակներն օգտագործել են դոպլերյան հոսքաչափ կոչվող սարքը` լազերային ճառագայթի օգնությամբ գնահատելու մաշկի տակ արյան հոսքի մակարդակը: Եթե հետազոտության ընթացքում մարդուն նրան գեսպերիդինի որոշակի քանակություն պարունակող լուծույթ տան, որը հավասարարժեք է երկու բաժակ նարնջի հյութի, զարկերակային ճնշումը կնվազի, իսկ արյան հոսքի մակարդակը կաճի, ցույց են տվել փորձարկումները:

Երբ փորձարկման մասնակիցներն ուղղակի նարնջի հյութ են օգտագործել, ոչ թե գեսպերիդին լուծույթ, նրանց արյան շրջանառությունն ավելի է բարելավվել: Այլ խոսքով, ուղեղի կաթվածի կանխարգելման արդյունքը միայն  գեսպերիդինով չի բացատրվում: Գիտնականների կարծիքով, արյան հոսքի վրա ցիտրուսների դրական ազդեցությունը պայմանավորված է առողջության համար օգտակար մի շարք նյութերով: 

Հենց այն պատճառով զարկերակային բարձր ճնշումից եւ հիպերտոնիայից տառապող մարդկանց սննդակարգում պիտի անպայման առկա լինի նարինջը` ինչպես ամբողջական, այնպես էլ` հյութի տեսքով: Բնական է, որ նախընտրելի է թարմ քամված հյութը, ոչ թե փաթեթավորվածները, որոնք շաքարի ավելի մեծ քանակություն են պարունակում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. nashpilkah.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ