Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շաքարն ուղեղի համար նույնքան վտանգավոր է, որքան սթրեսը. news.am

Շաքարն ուղեղի համար նույնքան վտանգավոր է, որքան սթրեսը. news.am

Շատերը գիտեն, որ սննդակարգում շաքարի ավելցուկը նպաստում է ավելորդ քաշի առաջացմանը, դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը: Սակայն քչերը գիտեն, թե շաքարն ինչ վտանգավոր է ուղեղի համար: Ավստրալիայից գիտնականները պնդում են, թե շաքարն ուղեղի համար նույնքան վտանգավոր է, որքան` սթրեսը:

Հետազոտության շրջանակում գիտնականները լաբորատոր առնետներին երկու խմբի են բաժանել, առաջին խմբի առնետներն ինն օրվա ընթացքում եղել են սթրեսային պայմաններում, իսկ մնացածները` նորմալ պայմաններում: Առաջին խմբի կեսին կերակրել են սովորական սննդով, իսկ երկրորդ խմբի սննդում շաքարն է գերակայել: Սննդային նման բաշխում են կազմակերպել նաեւ երկրորդ խմբում, որի պայմանները սթրեսային չէին:

15 շաբաթ անց գիտնականներն ամփոփել են արդյունքները: Ինչպես հաղորդում է National Geographic-ը, քաղցրեղենով սնված եւ սթրեսի չենթարկված առնետների մոտ հիպոկամպը փոփոխվել է ճիշտ այնպես, ինչպես մանկության ընթացքում ծանր օրեր ապրած եւ շաքար չհամտեսած առնետների մոտ: Հիպպոկամպն առավել փոփոխվել է «սթրես գումարած շաքար» խմբի առնետների մոտ, իսկ առողջ էին այն կենդանիները, որոնք սովորական իրավիճակում էին եւ սնվում էին սովորական սննդակարգով` առանց շաքարի:

Ուղեղի փոփոխություն ասելով` գիտնականները նկատի ունեն «սթրեսի հորմոնի»` կորտիզոլի արտազատումը: Դրա բարձր մակարդակի պարագայում նյարդային բջիջները, սովորաբար, սկսում են մահանալ, ինչը հանգեցնում է հիշողության եւ մտածողական գործառույթների խանգարումների: Պատահական չէ, որ մանկական տարիքում սթրեսը մեծացնում է ապագայում հոգեկան խանգարումների զարգացման ռիսկը: Պարզվում է, նման ազդեցություն ունի նաեւ շաքարի օգտագործումը: 

Գիտնականներն անհանգստացած են շաքարի այն քանակությամբ, որն օգտագործում են ժամանակակից երեխաները: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս հետեւել երեխաների սննդակարգին, հակառակ դեպքում ավելցուկը կարող է ուղեղի աշխատանքում անշրջելի հետեւանքների հանգեցնել:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.1000-sovetov.pp.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ