Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Սննդի մեջ կանաչու գործածումը երկարացնում է մարդու կյանքը. news.am

Սննդի մեջ կանաչու գործածումը երկարացնում է մարդու կյանքը. news.am

Կանաչին, մասնավորապես, սպանախն ու հազարաթերթիկը, կարող են ապահովել լավ առողջություն ու, որպես հետեւանք, նաեւ երկարացնել մարդու կյանքի տեւողությունը: Նման եզրակացության են հանգել Ավստրալիայի ու Մեծ Բրիտանիայի հետազոտողները:

«Լավ առողջությունը պահպանելու համար խիստ անհրաժեշտ է սննդակարգում ներառել տերեւավոր կանաչի», - մեջբերում է պարբերականը միջազգային հետազոտական խմբի ներկայացուցիչներին: Գիտնականները հանգել են այն եզրակացությաան, որ կանաչու մեջ կա նյութ, որի շնորհիվ մարդու օրգանիզմում ակտիվանում է հակաբորբոքային արդյունավետություն ունեցող կոմպոնենտը:

«Բջջանյութից, վիտամիններից ու միկրոէլեմենտներից բացի, հազարի (մարոլ) տերեւները պարունակում են նյութ, առանց որի չեն կարող գոյատեւել աղիներում բնակվող օգտակար մանրէները: Խոսքը ծծումբ պարունակող շաքարի մոլեկուլների մասին է, որոնց նաեւ անվանում են սուլֆոխինովոզա (SQ)»,- հայտնել են նոր հետազոտության հեղինակները:

Տվյալ նյութը, ինչպես ասված է Nature Chemical Biology ամսագրի հոդվածում, գոյանում է տերեւավոր կանաչեղենում`՝ սխանախում, հազարի տարբեր տեսակներում, կաղամբում: Հայտնվելով աղիներում՝ այն ակտիվացնում է աղիքների ֆլորայի մանրէները, որոնք մարսողության ընթացքում սուլֆոխինովոզայից առանձնացնում են ածխածինն ու ծծումբը:

SQ -ի յուրացման նման մեխանիզմը չափազանց օգտակար է օրգանիզմի համար, քանի որ ուժեղացնում է օգտակար մանրէներով բնակեցված միկրոֆլորայի առողջությունը, իսկ այդ բակտերիալ ակտիվությունն ախտածին միկրոօրգանիզմների ազդեցությունից պաշտպանվելու հզոր գործոնի դեր է կատարում: Գիտնականների կարծիքով կանաչու գործածումը նպաստում է օրգանիզմում բնական հակաբիոտիկների գոյացմանը, ինչը շատ կարեւոր է սովորական մանրէասպան դեղերի նկատմամբ կայուն մանրէների տարածման պայմաններում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. namnamra.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ