Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շոկոլադի կանոնավոր օգտագործումը բարելավում է ուղեղի ճանաչողական գործառույթը. tert.am

Շոկոլադի կանոնավոր օգտագործումը բարելավում է ուղեղի ճանաչողական գործառույթը. tert.am

Շոկոլադի կանոնավոր օգտագործումը դրական ազդեցություն է թողնում ուղեղի ճանաչողական գործառույթի վրա: Ինչպես փոխանցում է The Independent-ը` գիտնականներն այս եզրահանգմանն են եկել վերջերս կատարված հետազոտության արդյունքում` ուսումնասիրելով 23-98 տարեկան 968 մարդկանց տվյալները:

Նրանք հաշվի են առել փորձի մասնակիցների ընդունած շոկոլադի օրական չափաբաժինը և սիրտ-անոթային համակարգի ռիսկային գործոնները, ինչպես նաև` ուղեղի ճանաչողական գործառույթը:

Հետազոտողները պարզել են, որ շոկոլադի կանոնավոր օգտագործումը սերտորեն կապված է ճանաչողական գործառույթի  ակտիվության, տեսողական-տարածողական հիշողության, վերլուծական և փորձաքննական ունակությունների հետ` անկախ սննդի ընդունման այլ սովորություններից:

Շոկոլադն այս դրական ազդեցությամբ պարտական է կակաոյի պարունակության մեջ առկա ֆլավանոլներին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. allchoco.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ