Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Քացախն օգտակար է հաստ աղիքի խոցային և բորբոքական գործընթացների ժամանակ. news.am

Քացախն օգտակար է հաստ աղիքի խոցային և բորբոքական գործընթացների ժամանակ. news.am

Քացախն իր բարձր թթվայնության շնորհիվ  կարող է արդյւոնավետ լինել մարսողության խանգարումների դեմ պայքարում, պարզել են չինացի հետազոտողները: Մկների վրա փորձարկումները ցույց են տվել, որ այն էականորեն նվազեցնում է հաստ աղիքի խոցային և բորբոքական գործընթացները: 

 

Հետազոտողները պարզել են, որ մկներին քացախով կերակրելը մեծացնում է lactobacillus եւ bifidobacteria մանրէների մակարդակը, որոնք օգտակար են մարսողական համակարգի առողջության եւ հաստ աղիքի խոցային և բորբոքական գործընթացների դեմ պայքարում: Բացի այդ, քացախային թերապիան նվազեցնում է պոտենցիալ առումով վտանգավոր սպիտակուցների մակարդակը:

Journal Of Agricultural And Food Chemistry ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները խոստովանում են, որ միայն մկների հաստ աղիքի խոցային և բորբոքական գործընթացների դեպքում են ապացուցել քացախի ազդեցությունը: Մարդկանց վրա այդ հիպոթեզի հաստատման համար հետազոտության նոր փուլ է անհրաժեշտ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.r-troyka.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ