Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բրոկկոլին կարող է դադարեցնել կրծքի քաղցկեղի բջիջների աճը. news.am

Բրոկկոլին կարող է դադարեցնել կրծքի քաղցկեղի բջիջների աճը. news.am

Սուլֆորաֆեն միացությունը, որն առկա է բրոկկոլիի, կաղամբի, ինչպես նաեւ մի շարք այլ խաչածաղկավոր բանջարեղենների մեջ, կարող է դանդաղեցնել կրծքի քաղցկեղի բջիջների աճը: Այդ մասին տեղեկացնում են  Oregon Health and Science University-ի եւ Oregon State University-ի (OSU) գիտնականները:

Սուլֆորաֆանի կանխարգելիչ հատկանիշների մասին գիտնականներին վաղուց էր հայտնի, սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ այդ նյութը կարող է ոչ միայն կանխարգելել քաղցկեղային բջիջների առաջացումը, այլեւ դանդաղեցնել արդեն առաջացածների աճը:

Վերոհիշյալ գիտնականների իրականացրած հետազոտությանը  մասնակցել է 54 կին, որոնց մոտ կրծքի քաղցկեղ էր ախտորոշվել: Նրանցից ոմանք պլացեբո էին ընդունում, մյուսները սուլֆորաֆանի որոշ քանակություն էին ստանում, որը մոտավորապես հավասար էր օրական մեկ գավաթ բրոկկոլիի: Հետազոտության արդյունքում ստացված տվյալները փորձագետներին թույլ են տվել եզրակացնել, որ սուլֆորաֆանն, իրոք, դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը:

«Մեր արդյունքները հուսադրում են: Եթե քաղցկեղի պարագայում դիետիկ մոտեցումներն ավանդաբար սահմանափակվում են տվյալ հիվանդության կանխարգելմամբ, նոր տվյալները մատնանշում են, որ ճիշտ սնունդը  կարող է օգնել նաեւ դանդաղեցնել արդեն գոյություն ունեցող ուռուցքների աճը», - նշել են մասնագետները:

Այդ հետազոտության մասին պատմում է  Cancer Prevention Research ամսագիրը: Այն իրականացրել են National Institute of Environmental Health Sciences-ի, National Cancer Institute-ի եւ National Institutes of Health-ի օգնությամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ogorodsadovod.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ