Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները ցրել են առողջության համար ձվի վնասակարության միֆը. 1in.am

Գիտնականները ցրել են առողջության համար ձվի վնասակարության միֆը. 1in.am

Շատերն են նախաճաշին ձու օգտագործում: Այն հարուստ է սպիտակուցով և առողջ սննդակարգի կարևոր բաղադրիչ է, սակայն մի քանի տասնամյակ այն համարվում էր վնասակար, խոլեսթերինի բարձր մակարդակի պատճառով, հայտնում է woman-talk.com-ը: Այդուհանդերձ, 2000 թվականին ամերիկյան սրտաբանական ասոցիացիան հայտարարել է, որ օրական մեկ ձու օգտագործելը վնասակար չէ:

Ձվի մեջ պարունակում է 186 մգ խոլոսթերին, որը մոտավորապես համապատասխանում է օրական անհրաժեշտ չափաբաժնի կեսին:

Ֆինն գիտնականների անցկացրած նոր հետազոտությունները ցույց են տվել, որ դիետիկ խոլեսթերինի հարաբերական շատ ընդունումը որևէ ազդեցություն չի թողնում սրտի վրա, և օրական մեկ ձվի օգտագործումը չի բարձրացնում կաթվածի ռիսկը:

Գիտնականները պնդում են, որ խոլեսթերինային դիետան չպետք է կապել սրտանոթային հիվանդությունների հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. subscribe.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ